...

Քացիների հոտ է գալիս

Քացիների հոտ է գալիս

Oragir.news-ը հայտնում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորթ մորը՝ Ծովիկ Կասսաբյանին, թուրք է անվանել։ Կասսաբյանը Սիմոնյանին ասել է՝ «Դեմքս լավ հիշիր, Հայաստան թուրք չպիտի լինի»։ Ալեն Սիմոնյանն էլ հարցրել է, թե ո՞ւր է թուրք։ Կասսաբյանն էլ պատասխանել է, որ արդեն թուրքերը մտել են Հայաստան։ Ալեն Սիմոնյանն էլ իրեն բնորոշ ոճով պատասխանել է՝ «թուրքը դու ես ու քո երեխան»։ Ծովիկ Կասսաբյանը հաստատել է այդ տեղեկությունը:

«ՉԻ». Այդպես, այդպե՜ս: Վատ չի, վատ չի: Ինչ-որ հնդկամեքսիկական սերիալ է հիշեցնում. խորթ մայր, հայր, զավակ, թուրք, բան... Սպասում ենք խորհրդարանի առաջիկա նիստին, տեսնենք՝ ինչպես են մի կաթսայի... ավելի ճիշտ՝ մի նախագահության մեջ տեղավորվելու Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը: 

Քացիների հոտ է գալիս: Թույն բազարներ՝ վարագույների ետևում. էդ ո՞ւմ ասիր, արա՛: Արա´, դու արայով չխոսաս, ա՛յ թուրք: Թուրքը դու ես: Գըմփ, բըշշ, թրախկ: Ձեռս թող, էդ կռիսական ե՞ս գնում: Վախ, էս ո՞ւմ խփիր: Ու Վահե Հակոբյանն է վերջը սրանց բաժանելու: 

Մենք էլ ասում ենք՝ էս աշխարհի սաղ բլոգերներն ինչի՞ են ուզում գալ Հայաստան: Որովհետև մենակ այստեղ կարող են իրենց բլոգների համար նման տեսարաններ նկարել: 

Շատ սյուռ է, բայց իրականություն. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հայկական ներկայացուցչի խորթ մայրը Ալեն Սիմոնյանին է ասում՝ Հայաստան թուրք չպիտի մտնի: Թե ինչու դա իր խորթ զավակին չի ասում, նա էլ գնա, նույնը փոխանցի թուրք բանակցող Քըչըրին (ներող, եթե ազգանունը սխալ ենք գրել, հիշում ենք, որ մեջը մի քանի «ը» կար), չգիտենք:

Թե չէ Ալեն Սիմոնյանը տակ մնացողը չի: 

Հ.Գ. Մի հատ անկեղծ խոստովանեք, այս ամենը կարդալուց չե՞ք ասում՝ վայ մամա ջան, էս ո՞ւր եմ ընկել, էս ի՞նչ է կատարվում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1306 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ