...

Տան տղամարդն է, ոնց ասի, տենց էլ պիտի լինի

Տան տղամարդն է, ոնց ասի, տենց էլ պիտի լինի

«Հրապարակ» թերթը գրել է, որ այսօրվա հանրահավաքում Իշխան Սաղաթելյանը ոչ միայն ամփոփելու է անցած մոտ 2 ամիսների արած-չարածը, այլև հայտարարելու է ավելի երկարատև ընդմիջումներով հանրահավաքների շարքը շարունակելու մարտավարության մասին։

«Խոսվելու է նաև վրանային ակցիաների մասին, հավանաբար, կհորդորեն վրանները հանել Ֆրանսիայի հրապարակից՝ այլ եղանակներով պայքարը շարունակելու առաջարկով: Ագնեսա Խամոյանը մեզ փոխանցեց. «Շարժման հետագա մարտավարության և հետագա քայլերի մասին սպասեք Իշխան Սաղաթելյանի ելույթին»»,- նշել է պարբերականը:

«ՉԻ». Ախր ձեզ ո՞վ էր ասում Իշխան Սաղաթելյանին ընդդիմության առաջնորդ նշանակեիք: 

Դե, դուք չգիտեք, իրականում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանն ու Գեղամ Մանուկյանը վճռական էին տրամադրված, մտադիր էին մինչև վերջ շարունակել պայքարը բեդովլաթ իշխանությունների դեմ, ծայրահեղ քայլերի կողմնակից էին, բայց... հիմա առաջնորդը Իշխան Սաղաթելյանն է, տան տղամարդն է, ոնց ասի, տենց էլ պիտի լինի:

Որ ասաց՝ ցրվում ենք տներով, ուրեմն՝ ցրվում ենք տներով: Ասի՝ բարեկամական այցով գնում ենք նախարար Ավանեսյանի մոտ, ճար չկա, այդպես է լինելու: 

Իմիջիայլոց, շատերն ասում են, թե էս քանի օրը Իշխան Սաղաթելյանը չաղացել է: Չէ, չի չաղացել, հպարտությունից ուռել է՝ ընդդիմության առաջնորդի կարգավիճակից:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2206 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ