«Հրապարակ» թերթը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, հրապարակել է լուր, թե ինչ տեսք է ունենալու Քոչարյանի ցուցակի առաջին տասնյակը:
«ՉԻ». Ցուցակ չէ, картина маслом: Առաջին տասնյակում կլինեն բոլոր նրանք, ովքեր ժամանակին մեղադրվում էին սահմանադրական կարգը խախտելու մեջ. Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Արմեն Գևորգյան: Նկարն ամբողջական լինելու համար թերևս միայն Ալումյանն է պակասում:
Հետաքրքիր է՝ Խաչատուրովից ի՞նչ պատգամավոր, եթե նա չի կարողանում հայերեն գրել ու կարդալ: Թեպետ դեռ ժամանակ կա, Քոչարյանը կպարապի, և նա կառաջադիմի:
Պակաս զավեշտալի չէ, թե ինչպե՞ս են նույն ցուցակում իրենց զգալու գեներալներ Օհանյանը և Խաչատուրովը ցուցակի երկրորդ համար, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հարևանությամբ: Կարելի է միայն պատկերացնել, թե ոստիկաններից այդքան արագ փախչող Սաղաթելյանը ինչպես կփախչեր, օրինակ, թուրքերից: Առաջին պատերազմի հերոսներին Սաղաթելյանից հետո դնելն անարգանք է մեր հերոսների հանդեպ: Համենայնդեպս քոչարյանական մամուլը դա այդպես կբնութագրեր: