Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
Դատական նիստին մասնակցում են Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը: Դատարանի առջև էր նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Իսկ դատարանի բակում հավաքված են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրա համար ցմահ ազատազրկում պահանջողները: