Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) քիչ առաջ հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը: Այս ընթացքում Շենգավիթի դատարանի դիմաց են հավաքվել նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրան դատապարտելու պահանջ ներկայացնողները:
Որոշման հրապարակումից հետո դատարանը շարունակում է Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ գործով դատական նիստը: