...

Մեկ տարի հետո Քոչարյանը Եղվարդի ու Հրազդանի վերաբերյալ կսակարկի

Մեկ տարի հետո Քոչարյանը Եղվարդի ու Հրազդանի վերաբերյալ կսակարկի

«- Հնարավո՞ր է, որ գաք, ծանոթանաք իրավիճակին և հասկանաք, որ այլ տարբերակ չկա, քան այն, ինչ հիմա անում է գործող իշխանությունը։

- Հնարավոր չէ, որովհետև կարծում եմ, որ մեր թիմում կան մարդիկ, որոնք արժանապատիվ կերպով կարող են բանակցել, խիստ արագ տեմպերով ներքին համախմբում իրականացնել և անվտանգության համակարգը կարգի բերել»։ Սա հատված էր Սեյրան Օհանյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Մեր թիմ. ինչ էլ բարձրագոչ է հնչում: Իսկ չե՞ք մանրամասնի, թե հատկապես ով է բանակցելու, որ առանց պատերազմի արժանապատիվ խաղաղություն հաստատվի և թուրքերը հեռանան Շուշիից ու Հադրութից:

Անտեղյակ մեկին կթվա, թե «Հայաստան» դաշինքի թիմում ներկայացված են Մորիս Թալեյրանը, Մետերնիխն ու Կանինգը և ոչ թե Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանը, Արեգնազ Մանուկյանը կամ Ագնեսա Խամոյանը:

Գուցե Սեյրան Օհանյանն անձա՞մբ է վարելու բանակցությունները: Բայց կարծում ենք, որ դրանք շատ կարճ կտևեն՝ Օհանյանը շիշ կնետի Բայրամովի ուղղությամբ, իսկ Լավրովը կպահանջի, որ Հայաստանը փոխի բանակցողին:

Եվ վերջապես մնում է թիմի առաջնորդը, նույն ինքը՝ մեծ դիվանագետ Ռոբերտ Քոչարյանը: Բայց վախենանք, որ 1-2 տարի բանակցելուց հետո սեղանին հայտնվի Եղվարդը և Հրազդանը հանձնելու կամ առնվազն սակարկման առարկա դարձնելու օրակարգը: Մարդը 1998 թվականին հաղթած երկիր ու բանակ ընդունեց, բայց մեկ տարի անց սակարկման առարկա դարձրեց Մեղրին: Թե ինչ կանի պարտված երկիր ու բանակ ընդունելու դեպքում, կարելի է միայն պատկերացնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4284 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ