...

Ձերը Քաջ Նազարն է

Ձերը Քաջ Նազարն է

«Հրապարակի» վերլուծաբաններից մեկը՝ անդրադառնալով 1990-ականների ղարաբաղյան պատերազմին, գրել է. «Հայրենասիրական ոգուց բացի հաղթանակը կերտվել էր քաղաքական խելամիտ գործիչների և փորձառու հրամանատարության՝ բանակի կազմավորման և մարտերի գրագետ կազմակերպման շնորհիվ: Եվ այն բանի շնորհիվ, որ Վազգեն Սարգսյանի շնորհիվ չեզոքացվել էր գլխավոր հրամանատարի (այսինքն՝ տեր-պետրոսյանական) պարտվողականությունը: Դժբախտաբար, 2020-ին չկար մեկը, որ չեզոքացներ նիկոլական պարտվողականությունը»:

«ՉԻ». Ու սա գրողները վերլուծաբան են կոչվում: Այս զառանցանքների համար երևի փող են ստանում, չգիտենք: Չէինք անդրադառնա, եթե մի հատ հարց չլիներ. կա պետություն, կա իշխանություն, կա պատերազմ, կան այդ պատերազմում հաղթանակներ, տարածքային ձեռքբերումներ: 

Ո՞նց, ո՞նց է պատահում, որ այդ պետության ղեկավարը կապ չի ունենում այդ հաղթանակների հետ, և ավելին, կապ է ունենում պարտությունների հետ, որոնք չեն եղել: Ասում են, չէ՞, Լևոնի պարտվողական քաղաքականությունը... որտե՞ղ է պարտվել, գրեք՝ իմանանք: 

Սրանց, այսինքն՝ վերլուծագանգերի ասածով, ստացվում է, որ այն տարիներին բանակն ինքն իրեն է ստեղծվել ու կազմավորվել, փորձառու հրամանատարներն իրենք իրենց են առաջացել, կամ իրենց կամքով են Ռուսաստանից եկել, զենք-զինամթերքն ինքն իրեն է Հայաստան ու Արցախ մտել: 

Ամենավատն այն է, որ մինչև հիմա չեն հասկացել, կամ իրենց անհասկացողի տեղ են դրել, 2020-ի պարտության հիմքերը նաև հենց այս զառանցանքների մեջ է: Եթե 30 տարի շարունակ չեք արժևորել հաղթանակներն ու չեք գնահատել այդ հաղթանակի հեղինակներին, մի բան էլ՝ հալածել եք, բնական է, որ նրանց պետք է փոխարինեին շառլատանները, անգրագետները, նախկին վերլուծագանգերը, ճվճվանները, պոպուլիստները, Քաջ Նազարները, որոնք խոսքով մինչև Բաքու գրավող էին ներկայանում: 

Արցախն ու Հայաստանը աղետի մեջ գցելուց հետո էլ շարունակում են նոր աղետների պատճառները գտնելու, հասկանալու փոխարեն, դրանք ավելի խորացնել ու տարածել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   692 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ