...

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին

«Հրապարակ» թերթը գրել է. «Ընդդիմադիրները մեզ փոխանցեցին, որ նիստի նպատակն է՝ փոխանակել ինֆորմացիա և հասկանալ իշխանությունների անելիքը։ Թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն չեն ողջունում վարչապետին ուղղված հրաժարականի կոչերը և կարծում են, որ ստեղծված իրավիճակում դա այլևս ոչինչ չի փոխի։ Հիշեցնենք, որ նման կոչով առաջինը հանդես եկավ Վազգեն Մանուկյանը, ապա նրան միացան նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և Խոսրով Հարությունյանը, կուսակցական, մշակութային-հասարակական այլ գործիչներ։ Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահներին, ապա, մեր տեղեկություններով, նրանք միասնական են մի հարցում՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի»»։

«ՉԻ». Վահան Տերյանի հանճարեղ բանաստեղծության առաջին տողերը կարծես հենց այս դեպքին վերաբերեն՝ մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին:

Թերևս ոգևորվեցին, որ առաջին նախագահը համաձայնեց հանդիպել ու լսել, թե ինչ են ուզում: Եվ հիմա փորձում են հասարակության մեջ արմատավորել այն մտայնությունը, թե արդեն բոլորով մի խրամատում են և հայրենիքին ծառայելը նույն կերպ են պատկերացնում:

Առաջին նախագահը մշտապես գտնվել է այն խրամատում, որը պաշտպանում է հայոց պետականությունը: Անկախ նրանից, թե այդ պահին ով կա այդ խրամատում: Նա դա արել է՝ վեր կանգնելով սեփական անձից և որոշ մարդկանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից:

1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո նա կոչ արեց համախմբվել գործող նախագահի շուրջ, որովհետև պետականությանը սպառնացող վտանգ տեսավ:

2016-ին նա կոչ արեց համախմբվել իշխանությունների շուրջը՝ գիտակցելով, որ արտաքին թշնամին այդ պահին անհամեմատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ոչ լեգիտիմ իշխանությունները:

Այնպես որ՝ պետք չէ սեփական լրատվամիջոցներով ապատեղեկատվություն տարածել և մանիպուլյացիայի ենթարկել հասարակությանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2545 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ