...

Սա կոչվում է պետության նվաստացում

Սա կոչվում է պետության նվաստացում

«Անկախության 30-ամյակի միջոցառումը չի իրականացվում պետական միջոցների հաշվին, այլ բացառապես մասնավոր ընկերությունների հովանավորության շնորհիվ»:

Հայտարարության հեղինակը «Դոմինո փրոդաքշն»-ի հիմնադիր Աշոտ Առաքելյանն է: Սա այն կազմակերպության հիմնադիրն է, որը հանձն է առել կազմակերպելու գունագեղ միջոցառումը:

«ՉԻ». Սա կոչվում է պետության նվաստացում: Ի՞նչ է նշանակում՝ մասնավոր ընկերությունները կհովանավորեն անկախության տոնի կազմակերպումը:

Այսինքն՝ 30-ամյա պետությունը ինքնուրույն ի վիճակի չէ դա անել, գտնվել են բարեգործներ, որոնք կֆինանսավորեն անկախության նշումը: Իսկ եթե չգտնվեին, չէինք նշի ու վերջ: Եվ սա այն դեպքում, երբ երկրի ղեկավարի սիրտը գունագեղ միջոցառում է պահանջում:

Եթե 30-ամյա երիտասարդն ի վիճակի չէ ինքնուրույն կազմակերպել սեփական ծնունդը և ապավինում է ուրիշների օգնությանը, ապա նա առանձնապես արժանի չէ հարգանքի և նրա ծնունդին հնչեցրած բաժակաճառերը կեղծ են:

Մի հարցում Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ իրենք քանդել են պետական նախկին բոլոր ինստիտուտները: Ուստի նորմալ է, որ անկախությունն էլ տոնվի բարեգործների հաշվին:

Մնում է զարգացնել միտումը և բանակի ծախսն էլ դնել միջազգային ներդրողների որևէ կոնսորցիումի վրա: Չես կարող իմանալ, թե ինչ շահ կարող են հետապնդել: Ճիշտն ասած՝ պետք էլ չի իմանալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   589 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ