...

Սա նույնիսկ խենթանոց էլ չէ, սա մանկապարտեզ է

Սա նույնիսկ խենթանոց էլ չէ, սա մանկապարտեզ է

«Հաշվի չեն առել երեխաների շրջանում Նիկոլ Փաշինյանի հանդեպ սերն ու ճանաչումը (ի դեպ, սերը փոխադարձ է)»:

Այսպես է մեկնաբանել սոցապ նախկին նախարար, ՔՊ-ական Զարուհի Բաթոյանը Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շարված դպրոցականների փաստը:

«ՉԻ». Բա ո՞ւմ եք սպասում, մի հատ արագ փոփոխություններ իրականացրեք Ընտրական օրենսգրքում, թող ընտրական շեմը իջեցվի մինչև 0 տարեկան: Ի վերջո, նրանք են ապրելու Հայաստանում, թող հիմիկվանից էլ ընտրեն իրենց երկրի ղեկավարին: Իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ երեխաները այդ ժողովրդի լավագույն մասն են:

Քանի որ կասկածի տակ չենք դնում տիկին Բաթոյանի ուսումնասիրության արդյունքները, խորհուրդ ենք տալիս լրջորեն աշխատել ընտրազանգվածի այս հատվածի վրա: Երեխաներին անհամեմատ հեշտ կլինի համոզելը, որ Փաշինյանը փրկիչ է, իսկ մնացածը՝ կոռուպցիոներներ: Բացի դրանից, կարող են տունը չարաճճիություն անել՝ անհարմարություններ պատճառելով բոլոր այն ծնողներին, որոնք դեմ են վարչապետին:

Ցանկացած այլ երկրում քաղաքական գործիչը այս խոսքերի համար կարժանանար չտեսնված ծաղրանքի, բայց այս իշխանության պարագայում նորմալ է, բոլորը վաղուց համակերպվել են մտքի նման գոհարներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1381 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ