...

Մի թքեք այս մարդկանց վրա. ափսոս է թուքը

Մի թքեք այս մարդկանց վրա. ափսոս է թուքը

Նախկին դաշնակցական Գառնիկ Իսագուլյանը LiveNews-ի վերջին հաղորդմանը հրավիրել է «Շիզոլինի» մականունով Արտյոմ Խաչատրյանին և Հայկ Նահապետյանին: Հաղորդման ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի հասցեին:

«ՉԻ». Ընդամենը մի քանի օր է անցել, ինչ այդ Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ էր արել քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանի հասցեին:

Երևի Հայաստանում մարդ չէր մնացել, ոչ չթքեր «Շիզոլինիի» վրա: Բացի երկու հոգուց՝ Գառնիկ Իսագուլյանից և Հայկ Նահապետյանից:

Ու այդքանից հետո զուլումը Արտյոմ Խաչատրյանին եթեր է հրավիրում, ու այդքանից հետո հերթական կին պաշտոնյայի հասցեին հայհոյում են:

Ի՞նչ կարող ենք ասել. քոչարյանական են: Վանո Սիրադեղյանն էր ասել, չէ՞. սրանք ամոթի ի՞նչ զգացում պետք է ունենան, եթե իրենց ապրած տեղում ոչ տոհմ ունեն, ոչ՝ ցեղ, ոչ հարևան, ումից ամաչեն:

Ոստիկանությունը անհույս բան է, իշխանությունները գնալով վերածվում են դիտորդական առաքելության: Բնականաբար, քոչարյանականները սրբապղծության ասպարեզում անում են այն ամենը, ինչ մտքներով անցնում է: Եթե Շահինյան Հովիկը կանգնում, հայտարարում է, որ մարտի 1-ի զոհի հայրը «Մոլոտովի շիշ» է շպրտել ոստիկանների վրա, սրանք էլ կանանց պետք է հայհոյեն:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ