...

Այս տրիումվիրատը կփրկի մեզ

Այս տրիումվիրատը կփրկի մեզ

«Մենք հայտարարում ենք, որ այս ծանր օրերին պատրաստ ենք մեզ վրա վերցնել երկրի կառավարումը, չեզոքացնել Ադրբեջանի ոտնձգությունները, վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»։

«Ազատություն» կուսակցություն՝ Հրանտ Բագրատյան

«Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ Զարուհի Փոստանջյան

«Ազգային անվտանգություն» կուսակցություն՝ Գառնիկ Իսագուլյան

«ՉԻ». Իսկ ոմանք ընկել, երրորդ բևեռ են փնտրում: Այս հրաշալի տրիումվիրատն ի զորու է փրկել հայրենիքը: Եվ ոչ միայն փրկել, այլև նոր ծովից ծով Հայաստան կերտել:

Բագրատյանը սխալ խորհուրդներ կտա Ալիևին ու նրան կգցի ծուղակը, Փոստանջյանն էլ Նեմեսիս կանի Էրդողանի հանդեպ: Կհարցնեք՝ բա Իսագուլյա՞նը: Իսագուլյանի դեպքում ոչինչ անելու կարիք չկա. նրա խրոխտ ներկայությունն արդեն իսկ բավական է, որ թյուրքական աշխարհը կազմաքանդվի:

Կարելի է միայն պատկերացնել, թե որքան պետք է ձախողես երկրի կառավարումը, որ իսագուլյանները և փոստանջյանները երկիր կառավարելու հայտ ներկայացնեն: Մարդիկ, որոնք հիշեցնում են կոմիքսի հերոսների, հանձն են առնում վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Հ.Գ. Իմիջիայլոց, ինչո՞ւ դաշինք չեն կազմում և հաղթում ընտրություններում: Մգերը չպետք է այլընտրանքային թեկնածու լինի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1368 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ