...

Ստոպ-կադր. միտինգ և զբոսանք

Ստոպ-կադր. միտինգ և զբոսանք

Չգիտենք՝ պատահական է, թե ոչ, բայց էս էլ երկրորդ անգամ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի քարոզարշավին ենք հանդիպում: Կամ էլ իրենք են մեզ հետևում:

Այս անգամ «Մայր Հայաստանի» քարոզարշավը Կոմիտասի զբոսայգում էր: Պետք է խոստովանել, որ այնքան էլ քիչ չէին հավաքվածները: Գուցե մի մասը սեփական «գաստրոլյորներն» էին, բայց, բոլոր դեպքերում:

Շատ հետաքրքիր խճանկար էր. մի կողմից դաշինքի քարոզարշավն էր, իսկ շուրջբոլորը մարդիկ զբոսնում էին: Ընտիր եղանակ, արև, հով, խաղացող երեխաներ, մանկասայլակներով մայրեր: Բացառություն էին կազմում ռուսները, որոնց մի մասը հետաքրքրությամբ էր դիտում հավաքը: 

Երևի իրենց համար ընտրական քարոզարշավը, այն էլ՝ ընդդիմադիր ուժի, մի քիչ էկզոտիկա է: Հիմա Ռուսաստանում եթե ինչ-որ միտինգ, ակցիա, հավաք է լինում, թերևս միայն ի աջակցություն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների: 

Եվ այս անգամ էլ դաշինքի աղ ու հացը Զարուհի Փոստանջյանն էր՝ իր բոցաշունչ ելույթով: Իմիջիայլոց, այս օրերին նրան քննադատում են, հիշեցնում, թե նա ժամանակին ինչպես էր քննադատում Ռոբերտ Քոչարյանին, վերջինիս ծանր հանցանքների մեջ մեղադրում, իսկ այսօր քոչարյանականների կողքին է: Բայց սա արդեն անցած էտապ է. խառը ժամանակներ են, շատերն են մի կողմ դրել իրենց երբեմնի տարաձայնությունները, իրար միացել, համագործակցում են:

Այնպես որ, սա արդեն արտառոց բան չի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   387 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ