...

Ապրի Զարուհին. կոնկրետ ծրագիր

Ապրի Զարուհին. կոնկրետ ծրագիր

«Պետք է գրավել մարզպետարանների մայթերը, մերկանալ, կանգնել մայթին ու աշխատել». Զարուհի Փոստանջյան:

«ՉԻ». Այ սա ուրիշ, սա արդեն լուրջ է: Զարուհի Փոստանջյանը 15 տարուց ավել է, ինչ զբաղվում է քաղաքականությամբ, բայց առաջին անգամ կոնկրետ գործողությունների ծրագիր առաջարկեց: Ծրագիր, որ կարող է բեկում մտցնել ընդդիմության պայքարի մեջ: Ծրագիր, որ ամբողջովին կբացահայտի իշխանության սնանկությունը և ընդդիմության իրական վարկանիշը:

Պատկերացնո՞ւմ եք, թե որքան մարդ կհավաքվի՝ տեսնելու, թե այս եղանակին ինչպես են մերկացել Զարուհի Փոստանջյանը, Վազգեն Մանուկյանը, Շուշան Պետրոսյանը և Իվետա Տոնոյանը: Էն ԿՎՆշիկի վրա հույս չդնեք, նա մերկացողը չէ:

Միակ մտահոգող փաստն այն է, որ տիկին Փոստանջյանը նշում է միայն մարզերը: Հանկարծ աչքաթող չանի Երևանը, և երևանցիները ստիպված չլինեն այդ հիանալի տեսարանը ըմբոշխնելու համար այս եղանակին մարզեր հասնել:

Հ.Գ. Մեկ էլ այս հրաշալի մտահղացման մեջ ավելորդ էր վերջում «աշխատել»-ը նշելը: Հիմա իշխանական ֆեյքերը, զոմբիները, պողոսները և այլոք կսկսեն ֆիքսվել այս բառի վրա: Թե իբր տիկին Փոստանջյանը ուզում է մերկանալ և աշխատել: Դրանց մտքի թռիչքը շատ մեծ է, անձնազոհ ընդդիմադիրին կհասցնեն մինչև կարմիր լապտերների փողոց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   13905 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ