...

Փրկել գերագույն գլխավորին

Փրկել գերագույն գլխավորին

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության գերագույն հրամանատարի ՈՐՈՇՈՒՄ N I

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից արդի Հայկական պետականության դեմ տարվող պատերազմը հայ ազգը ընդունում է որպես նոր պատերազմ հին թշնամու դեմ:

Այս պատերազմում հայ ազգը կռվում է հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ առնվազն արևելյան հատվածի ազատագրման և դեպի Կասպից Ծով ելքի համար:

Այս պատերազմը ամբողջ Արցախի, Ուտիքի, Փայտակարանի ազատագրման համար է:

Այս պատերազմը Ադրբեջան արհեստական քաղաքական ծրագրի կազմալուծման համար է:

Այս պատերազմը Մեծ Հայաստան ստեղծելու հիմքն է:

Հայաստանի Հանրապետության գերագույն հրամանատար:

8 նոյեմբեր, 2020թ.»:

«ՉԻ». Տիկինը գործողությունների կոնկրետ ծրագիր է ներկայացրել: Մնում է հասկանալ՝ ի՞նքն է գերագույն հրամանատարը, թե՞ այնուամենայնիվ կթողնի, որ ուրիշներն օգտվեն այս հանճարեղ դոկտրինից:

Ափսոս՝ ընտրություններ չկան, հակառակ պարագայում Փոստանջյանը պարզապես կջախջախեր մրցակիցներին և կդառնար լեգիտիմ գերագույն գլխավոր հրամանատար:

Իմիջիայլոց, գրառման մեկնաբանություններում արդարացիորեն հնչում էին հարցեր, թե ինչու չի ներառել Սոչին ու Անթալիան:

Ամեն դեպքում, անկախ նրանից, թե երբ և ով կյանքի կկոչի այս հանճարեղ ծրագիրը, Փոստանջյանը ճիշտ կանի ժամ վերցնի հայտնի հոգեբան Միհրդատ Մադաթյանի մոտ: Ի՞նչ իմանաս, գուցե հիվանդությունը դեռ այնքան չի խորացել և հնարավոր լինի փրկել բազմազավակ տիկնոջը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1015 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ