...

Եթե վերացնել, ապա միայն օրգանները

Եթե վերացնել, ապա միայն օրգանները

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով այն հանրահավաքին, որտեղ, ըստ մեղադրանքի, ինքը բռնության կոչ է արել, նշել է.

«Մեղադրողն ասում է՝ մեզ դուր չի եկել «վերացնել» բառը կամ «վերջացնել» բառը:

Այսինքն դու կարող ես մուրճը վերցնես, ման գաս, ասես՝ գրանիտ կրծեք, ասֆալտ կրծեք, այդտեղ բռնություն մենք չենք տեսել, և գուցե ճիշտ է, որ չենք տեսել, դա քաղաքական խոսք է, չնայած իշխանության խոսք է: Բայց իմ խոսքի մեջ «վերջացնել» կամ «վերացնել» բառերի մեջ մեղադրող կողմը բռնություն է տեսել:

Երբ պատգամավորն ասում է՝ ականջներդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, դրա մեջ էլ բռնություն չեն տեսել»:

«ՉԻ». Բա որովհետև այստեղ մի նրբություն կա: Որ ասում եք՝ վերացնել կամ վերջացնել, վերջ, մարդը վերանում է, դրա համար էլ դա բռնություն է:

Իսկ եթե ասում են՝ ականջներդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, հա, մարդը կմնա առանց ականջ կամ լեզու, բայց չի վերանա, չէ՞: Ուրեմն, դա... նու, այնքան էլ բռնություն չի: Իշխանությունները չեն ասում՝ կվերացնենք: Ընդամենը մարդու որևէ օրգանից զրկելու միտք են հայտնում:

Նույնն էլ թքելն է: Դիցուք, որևէ պայմանական Ալեն Սիմոնյան թքում է մարդու դեմքին: Բայց դրանից մարդը չի մեռնում, չի վերանում: Այդտեղ բռնության հանցակազմ չկա: 

Դրա համար վերջացրեք իշխանություններին վերջացնելու կոչերը, բավարարվեք աչքով, ականջով, կամ էլ քիթ-կոկորդ կրծելով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   511 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ