...

Հիմա՞ ինչու եք վատացել

Հիմա՞ ինչու եք վատացել

Իշխանության կողմնակիցները և ՔՊ-ականները մեծ էնտուզիազմով անարգանքի սյունին են գամում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Վիրավորում, դավաճան և թուրք են անվանում, քանի որ նա կանխատեսում է արել՝ 50 ամիս հետո նոր բախում է լինելու ասկյարների հետ:

Թերևս պարզ է, թե ինչու է Բագրատյանը նշում 50 ամիս. հենց այդքան է մնացել ռուս խաղաղապահների մանդատի ավարտին:

Անհասկանալի է, թե ինչն է վրդովվեցրել իշխանության համակիրներին: Իրենց ո՞վ է երաշխիք տվել, որ նոր պատերազմ չի լինելու, ո՞վ է երաշխիք տվել, որ Ադրբեջանը երկարացնելու է ռուսական խաղաղապահ մանդատը:

Այո, վիճարկելի և քննադատության համար պարարտ հող էր Բագրատյանի անցած տարի արտահայտած միտքը, թե Ադրբեջանի տեղը լինեմ, կհարձակվեմ: Բայց այս մեկն առավել քան իրատեսական է, իշխանության հասցեին կոնկրետ մեղադրանք չի պարունակում, պարզապես իրավիճակից ելնող իրատեսական զարգացման հեռանկար է կանխատեսում:

Շատ վերլուծաբաններ 50 ամիս էլ չեն տալիս՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանի սահմաններին, բայց չգիտես ինչու նրանց նկատմամբ կազմակերպված գրոհ չի իրականացվում:

Ֆեյքերի ֆաբրիկան և նրանց խաղավարները շատ կացնային են աշխատում. պարզ է, որ Բագրատյանը անձնական վիրավորանքներ է հնչեցրել Փաշինյանի հասցեին, ուրեմն՝ պետք է օգտագործել առիթը և տրորել նրան: Եվ կապ չունի, թե այս անգամ ինչ է ասել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   870 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ