...

Գնացեք, թաքուն ետ գրավեք մեր տարածքները

Գնացեք, թաքուն ետ գրավեք մեր տարածքները

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր ասուլիսում հայտարարել է.
«Արցախի նախագահները՝ Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, ամբողջ գեներալիտետը, Արցախի ազգային հերոսները ոչ միայն պետք է այդ հարցը բարձրացնեին, այլև պետք է Նիկոլին սատկացրած լինեին, որովհետև այդ մարդը ծախել է իրենց հայրենիքը, իմ հայրենիքը, մեր հայրենիքը: Իրենց լռությունն ինձ համար անհասկանալի է, կամ մեկ-մեկ հարցազրույցներ տալը: Այդ մարդիկ պարտավոր են ամենաակտիվ մասնակցությունն ունենալ էս դավաճանին օր առաջ իշխանությունից քշելու և հետո դատելու գործում: Վերջում էլ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, որ պատերազմի ժամանակ դավաճանները պետք է գնդակահարվեն, հետո էլ գնդակահարեն պատի տակ»:

«ՉԻ». Նորմալ է: Ժողովրդավարական երկիր ենք, ով ինչ ուզում, ասում է: Սատկացնել, գնդակահարել, պատերի տակ կախել: Մեկ է, հիմա նման կոչերի համար մեր անկախ ու արդար դատարանը ոչ մեկին չի դատում:

Բայց մեզ ուրիշ բան է հետաքրքրում. Արցախի նախկին ղեկավարներին կոչ է անում վերացնել Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս ծախել է նրանց հայրենիքը: Մի կողմ դնենք այն փաստը, որ Գառնիկ Իսագուլյանը Քոչարյանի, Ղուկասյանի, Բակո Սահակյանի հայրենիքը Արցախն է համարում:

Հետաքրքիր է, Գառնիկ Իսագուլյանը ինչո՞ւ նրանց կոչ չի անում կորցրած տարածքները ետ գրավել: 20 տարի ասում էիք, թե Արցախի նախկին ղեկավարները Լևոնից թաքուն էին տարածքներ գրավում, Շուշին ազատագրում: Բա կոչ արեք, թող գնան, հիմա էլ նույնը անեն: Հաստատ Նիկոլ Փաշինյանը չի կարող նրանց խոչընդոտել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1186 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ