...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Մկների ժողովը՝ հրապարակում

Ներքաղաքական կռիվներն այս շաբաթ նոր փուլ թևակոխեցին: Մի տողով հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Եռաբլուր գնալ, բայց ահա Սյունիք չկարողացավ մտնել: Մի հոգևորական նրան եկեղեցում չբարևեց:

Ընդդիմությունը Հանրապետության հրապարակում միտինգներ է անում, արդեն շուրջօրյա: Գառնիկ Իսագուլյանը Նիկոլ Փաշինյանին սպանելու համար պարգևավճար է խոստանում: Փաշինյանի հրաժարականի կոչին են միանում գեներալներ, ոստիկաններ, համայնքապետեր, նախկին ու ներկա բանդիտներ, նախկին կոմունիստ, ներկայումս՝ դաշնակ պատմաբաններ և այլն:

Կարծես ամեն ինչ ներկայացրինք: Ո՞ւմ մոռացանք: Հա, վայ, Վազգեն Մանուկյանին: Առանց նրա որևէ հեղաշրջում, արյունահեղություն, գլուխ ջարդել և բռնությունների կոչեր անել չի լինում: Իրար հետ փոխկապակցված երևույթներ են:

Ի՞նչ ասաց ու արեց այս շաբաթ Վազգեն Մանուկյանը: Ասում է՝ իշխանությունը տվեք ինձ: Հարցնում են՝ ինչի՞: Ասում է՝ ես հայրենիքը փրկելու ծրագիր ունեմ: Ասում են՝ դե ցույց տուր: Տեսնենք, էդ ինչ ծրագիր է, խելքը գլխին բա՞ն է, թե՞ չէ: Մեկ էլ Վազգեն Մանուկյանը պատասխանում է՝ չունեմ ծրագիր: Համ էլ, ի՞նչ ծրագիր, ես ճառ ասե՞մ, թե՞ զանգ կախեմ: 

Ահա սա է ընդդիմության ողջ էությունը: Նայում ես սրանց միտինգներն ու այնտեղ հնչող ելույթները, մեկը մեկին «Մկների ժողովն» է: Բոլորը ճառ ասող են, բայց մեջները նմուշի համար գոնե մի հոգի զանգ կախող չկա: 20 տարի սրանց մեծ մասը ճառ ասող է եղել. ո՛չ բանակ են պահել, ո՛չ Ղարաբաղի հարց լուծել, ո՛չ տնտեսություն զարգացրել: Ոչ մի բան: Բա ծրագիր որտեղի՞ց ներկայացներ Վազգեն Մանուկյանը: Ծրագիրը ենթադրում է քաղաքական համոզմունքներ, գաղափարական արժեքներ, պետականության վերաբերյալ հստակ պատկերացումներ, մտավոր, հոգևոր և բարոյական սկզբունքներ: Մատը դրեք ձեր ուզած ընդդիմադիր գործչի վրա ու ասեք՝ էս մարդը սկզբունքներ ունի, կայուն գաղափարական արժեքներ: Տեղում կչախենք: 

Ամենաբարձր ճառ ասողներից մեկը՝ Իշխան Սաղաթելյանը, մի կողմից Նիկոլ Փաշինյանին մեղադրում է դավաճանության մեջ, մյուս կողմից էլ հայտարարում, թե Լավրովի պլանը ոչ մի դեպքում չէր ընդունի: Սրա ապուպապերը ժամանակին էլ Լենինի պլանը չընդունեցին, հետո կապիտուլյացիայի համաձայնագիր ստորագրեցին: Հիմա սրա սկզբունքայինը ո՞րն է: Միակ բանը, որ սրանց մոտ լավ է ստացվում, արյուն թափելն է: Թարսի պես, հիմնականում՝ հայերի:

Ժեխերի վերադարձը

Հաջորդ երևույթը, որ այս շաբաթ թափ հավաքեց, ժեխի թեման է: Չնայած ահռելի ռեսուրսներ են ծախսում, փող է, որ թափում են, օլիգարխները իրենց աշխատողներին են բերում, տարատեսակ համայնքապետեր են միանում հրաժարականի կոչին, տեսնելով, որ առայժմ ոչ մի կերպ կրիտիկական մասսա չի հավաքվում, հանկարծ շրջանառության մեջ դրեցին մի թեզ, թե Նիկոլին պաշտպանող մարդիկ ժեխ են: Այսինքն, աղբ են, թափոն են, թրիք, որոնք քաղաքականությունից բան չեն հասկանում, ընտրություններում երկրի ապագան դավաճաններին են վստահում, տգետ են: Մի խոսքով, վառելու բան:

Հիմա եկեք մենք նախկին 20 տարվա ընթացքում երևույթներ ներկայացնենք՝ առանց անուններ տալու, հետո որոշենք, թե ժեխը որն է:

Դիցուք, մի անգրագետ օլիգարխ, որը հազարավոր մարդկանց բիզնեսը խլելով, ծեծելով, դարձել է մուլտիմիլիոնատեր, թագավորի պես ապրում է, հետո որոշում է քաղաքականությամբ զբաղվել: Հայտնվում են մարդիկ, որոնք նրա կողքին են կանգնում: Ու այդ օլիգարխի գրպանից պոկ չգալու համար իրենց երեխաների, ազգուտակի արևով երդվում են, որ միշտ հավատարիմ են լինելու այդ օլիգարխին: Գրավոր, նոտարով հաստատված: Շատերը դա անվանում էին ղազագիր: Հիմա եթե մարդը գրում է, թե էրեխեքիս դագաղը դնեմ, թե քեզ դավաճանեմ, կամ քո հրամանները չկատարեմ, նա ժեխ չէ՞: Բա ժեխը էլ ո՞նց է լինում: Ու նման ժեխերն այսօր հայտարարում են, թե մենք ժեխին հայրենիք չունենք տալու: Այս ժեխերը առավոտից երեկո պատրաստ են «օտ ի դո» լպստել իրենց թագավորին, բայց Նիկոլի աջակիցներին են զոմբի անվանում: 

20 տարի Հայաստանը ժեխանոց է եղել: Այ, էդ լպստողների երեսից: Այս ժեխերից յուրաքանչյուրը տզրուկի պես կպել է որևէ փողատուի, էս փողատուն՝ պետության բյուջեին, հարստությանը, օբյեկտին, հանքին, ու այսպես քամել են հայրենիքը: Ասում են՝ հայրենիք ենք փրկում: Ախր դուք հայրենի՞ք եք թողել, որ դեռ փրկեք էլ: Սաղ վարի եք տվել:

Մեկ այլ օրինակ. դիցուք, մեկը ժամանակին մի ոլորտ է ղեկավարել: Բայց քանի որ իր ղեկավարած ոլորտը ժեխանոց էր սարքել, հարազատ երեխաներին հեռու էր պահում այդ ոլորտից: Ու այդ մեկը հիմա ժողովրդին ժեխ է անվանում: Իր ժեխ հալով:

Կամ՝ դիցուք, մեկը հայտարարում է, թե բանակը հզոր էր, մարտունակ, սաղ էս ապիկար իշխանություններն էին: Բայց այդ մեկը բանակի հաշվին մի քանի միլիոն դոլարանոց դղյակ է կառուցել: Ի վերջո բանակը ժեխ էր դարձել: Որովհետև եթե ամեն մեկը բանակից իր բաժին միլիոնը տաներ տուն, բնական է, որ պիտի «սպիսատ» արած «Օկաներով» փորձեինք «Բայրաքթարների» դեմն առնել: Պատերազմի ժամանակ հայտարարեցին, թե մի քանի «Բայրաքթար» ենք խփել: Մեզ թվում է, որ այդ «Բայրաքթարներն» ուղղակի ամոթից էին գետինը մտել ու ընկել: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 41, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ