...

Սահմանադրական բառափոխումները սկսվեցին

Սահմանադրական բառափոխումները սկսվեցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որում նշված է. ««Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել «Էդգար Շաթիրյանի» բառերով»:

«ՉԻ». Ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովը իր ելույթներից մեկում առաջարկում էր հետխորհրդային երկրներում քաղաքական գործիչների, երկրի առաջնորդների արձանների գլուխները պտտովի, հանովի դարձնել: Քանի որ քաղաքական փոփոխություններից, հեղափոխություններից հետո նոր իշխանությունները քանդում, ապամոնտաժում էին հին ռեժիմը ներկայացնող դեմքերի արձանները, տեղը նորերը կառուցում, Զադորնովն ասում էր՝ ավելի լավ չի՞, մենակ գլուխը պտտելով հանեք, ձեր ուզած մարդու գլուխը դնեք և նոր արձան կլինի: Եվ ծախսը քիչ կլինի, և չարչարանքը, համ էլ մարդ ես, կարող է, նոր իշխանություն գա, էն հին գլուխները հանի, նորից դնի: Պրակտիկ է:

Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ սկզբունքով է առաջնորդվել: Տեքստը կա, ընդամենը մի մարդու անուն-ազգանունը հանում ես, տեղը մեկ այլ մարդու անուն ես դնում, վերջ, որոշումը պատրաստ է: 

Բայց, ամբողջ խնդիրն էլ այն է, որ ընդամենը անուններն են փոխվել, իսկ նշանակման սկզբունքը, մոտեցումների, ՍԴ դատավորի հետ կապված անհրաժեշտ չափանիշները չեն փոխվել: Այսինքն, որևէ տարբերություն Վահրամ Ավետիսյանի և Էդգար Շաթիրյանի միջև չկա, քանի որ երկուսն էլ զուրկ են քաղաքացիական համոզմունքներից, երբևիցե որևէ տեսակետ, կարծիք չեն հայտնել Հայաստանում դատաիրավական համակարգում առկա խնդիրների, կոռուպցիոն դրսևորումների, աղմկոտ դատավարությունների, հալածանքների վերաբերյալ: Միայն մասնագիտական գիտելիքները քիչ են: Ո՞ւմ էին պետք Ալվինա Գյուլումյանի կամ Ֆելիքս Թոխյանի գիտելիքները, եթե նրանք տարիներ շարունակ իշխանությունների կամայականությունների դակիչն են եղել: Հիմա մի դակիչին  մեկ այլ դակիչով փոխարինելով՝ դրանից ՍԴ-ի որակն ու բովանդակությունը չի փոխվելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1054 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ