...

Սեղանի տակ պետք էր նայել

Սեղանի տակ պետք էր նայել

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ լրատվամիջոցներից մեկը՝ վերատպելով Հայաստանի և Արցախի նախկին նախագահների միջև կայացած հանդիպման մասին հաղորդագրությունը, իր կողմից ավելացրել է. 

«Մենք տեղեկացանք, որ ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին և մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում։

Մեր տեղեկություններով, Արցախի և Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը»: 

Արման Մուսինյանը հայտնել է, որ նշված լրատվամիջոցի «տեղեկությունը» սադրիչ հորինվածք է, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

«ՉԻ». Արման Մուսինյանը երևի լավ չգիտի, որ այդ լրատվամիջոցը, որի անունը մենք չենք նշում, хотя это был слоненок, աշխարհի ամենաինֆորմացված լրատվամիջոցն է, որը թղթակիցներ ունի երկրագնդի բոլոր անկյուններում: 

Դեպք է եղել, երբ այն հայտնել է, թե ինչ են զրուցել Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանը՝ վերջինիս առանձնատան այգում: Մանրամասն, համարյա զրույցի սղագրությամբ: Թե ինչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը վերելակում, դա էլ գիտեր:

Այնպես որ, Արցախի և Հայաստանի նախկին նախագահների ժամանակ հաստատ թղթակից է եղել: Պետք էր սեղանի տակ ստուգել, կամ էլ՝ զգեստապահարանում, նոր քննարկումներ սկսել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1030 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ