Երկուշաբթի 18.10.2021 23:13

21.09.2021   20:00
334

Սեփականաշնորհված անկախությունը


Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. «Մենք այս տոնը առաջին անգամ ենք դիմավորում ծրագրված ծանր պարտությունից, տարածքային կորուստներից, մեր ինքնիշխանությունը մասնակի կորցնելուց և հազարավոր ճակատագրերի խեղվելուց հետո։

Սակայն այսօր մենք ոչ միայն դադարել ենք Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, այլ նաև ի վիճակի չենք պաշտպանել սեփական ինքնիշխանությունը և մեր քաղաքացիներին։ Մենք կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին, և ինչը երկրին ուժ և աշխարհաքաղաքական արժեք էր տալիս։

Այսօր, շնորհավորելով Անկախության Տոնը, ուզում եմ հույս և վստահություն հայտնել, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ»:

Քոչարյանի այս ուղերձն ընթերցելով, հիշեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը՝ Անկախության 20-ամյակի առթիվ: Համակիրներով, այլ կուսակցությունների ներկայացուցիչներով, համեստ, ոչ այնքան մարդաշատ մի միջոցառում էր, որտեղ Առաջին Նախագահն ասաց, մեջբերում ենք.

«Դուք այն մարդիկ չեք, որոնց պետք է բացատրել անկախության կարևորությունը, արժեքը, նշանակությունը: Որովհետև դուք այս ամենը իմացել եք անկախությունից առաջ և դուք եք կերտել անկախությունը: Եթե պետք է ինչ-որ մարդկանց բացատրել այս ամենը, այդ մարդիկ այստեղ չեն, գտնվում են ուրիշ տեղ. առավոտյան գտնվում էին Կենտրոնական հրապարակում: Մարդիկ, որոնք ոչ միայն ոչ մի կապ չեն ունեցել անկախության ձեռք բերման հետ, այլև նրանից շատ-շատերը ամեն ինչով պայքարել են այդ անկախության դեմ: Եվ այսօր բեմերից, հեռուստատեսություններից այնպիսի ճառեր են ասում, կարծես իրենք են կերտել անկախությունը: Սրանով մեկ անգամ ևս նրանք պարզապես պղծում են այդ սուրբ գաղափարը»:

Այս խոսքը հիմա էլ է արդիական: Այսօր առավոտից Անկախության 30-ամյակի կապակցությամբ արդեն տասնյակ շնորհավորական ուղերձներ են եղել: Ներկա ղեկավարները, նախկին ղեկավարները: Ինչ են իրենց ուղերձներում ասել ներկա պաշտոնյաները, ճիշտն ասած, չգիտենք, անկեղծ, չենք հետևել: Ենթադրում ենք, որ ապագայից պետք է խոսեն, քանի որ ոչ անցյալ ունեն, ոչ էլ՝ ներկա: 

Ինչ վերաբերում է նախկիններին, քանի որ նրանք էլ կապ չունեն Անկախության հետ, 20 տարի մեր Անկախության և պետականության տակը փորել են, դրա համար էլ իրենց ուղերձներում այս իշխանություններին հասցեագրված մեղադրանքներ են: Որովհետև ուրիշ բան չունեն ասելու: 

Այսպես՝ նախկին ու ներկա, սեփականաշնորհել են Անկախության գաղափարը ու բառակույտերով հեղեղել հանրային դաշտը: Մոտ 25 տարի սիստեմատիկաբար պղծելով Անկախությունը, պասերով, բերել մեր պետականությունը հասցրել են կրախի առջև, ու էս օրով հարաբերություններ են պարզում, թե հատկապես ով է պղծել: 



 Պիտակներ

         Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամսվա ամենաընթերցվածները

Գույժ
Գույժ
16.10.2021 / 8981




























Հերքում
Հերքում
12.10.2021 / 1398

Պողոսի երազը
Պողոսի երազը
12.10.2021 / 1317



















Բազմածնունդը
Բազմածնունդը
11.10.2021 / 618