...

Սերժ Սարգսյանը չպետք է աչքաթող անի զարմիկների առողջական խնդիրները

Սերժ Սարգսյանը չպետք է աչքաթող անի զարմիկների առողջական խնդիրները

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջով շնորհավորել է եղբոր՝ Նարեկ Սարգսյանի (Ֆրանկլին Գոնսալես) ծննդյան տարեդարձը։

Նա շնորհավորական իր տեքստում գրել է․ «Հարազատս, շնորհավոր ծնունդդ, եղիր առողջ և հաջողակ։ Միշտ հիշիր՝ կողքիդ եմ։ Ոսկե ազատություն քեզ...»:

Այնուհետև ռուսերեն բանաստեղծությամբ շարունակել է շնորհավորանքը՝ նշելով, որ կողքին է միշտ։

«ՉԻ». Հայկ Սարգսյանը «տոչնի» հորեղբոր կտորն է: Սերժ Սարգսյանի շատ ասածներն էլ պետք է հոգեվերլուծաբանները վերծանեին:

Ինչ է նշանակում «Ոսկե ազատություն»: Միգուցե նկատի ունի ժամանակի մեքենայով երանելի տարիներին վերադառնալը: Ավելի հավանական է, որ ցանկություն ունի այդ գրառումով ինքն ազատվել քրեական պատասխանատվությունից՝ հաշվի առնելով ակնհայտ առողջական խնդիրները:

Ամեն դեպքում, չնայած սեփական մեծ խնդիրներին, Սերժ Սարգսյանը՝ իբրև լավ հորեղբայր, չպետք է աչքաթող անի զարմիկների առողջական խնդիրները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4895 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ