...

Անտեղյակ վստահը

Անտեղյակ վստահը

«Միքայել Մինասյանն այս պահին Հայաստանում չէ, և, բնականաբար, որքան էլ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնեն, դրանով ոչնչի չեն հասնի: Նման կերպ կարող են նաև Երրորդ նախագահի եղբոր նկատմամբ կալանավորման միջնորդություն ներկայացնել, որը կրկին Հայաստանում չէ: Մինչդեռ Սերժ Սարգսյանի եղբոր որդիների նկատմամբ կալանք էր կիրառվել, որոնցից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսի մասին չեն խոսում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«ՉԻ». Կարելի է միայն զարմանալ «հիասթափված» քաղտեխնոլոգի անտեղեկության, բայց նաև վստահության վրա: Մարդը հանձն է առել վերլուծելու գործընթացներ, բայց բացարձակ անտեղյակ է դրանց վերաբերյալ բաց տեղեկատվությանը:

Այն, որ Միքայել Մինասյանը Հայաստանում չէ, դա դեռ ամենևին չի նշանակում, որ չի ձերբակալվի որևէ օտար պետությունում և ժամանակի ընթացքում էքստրադիցիայի ենթարկվի Հայաստան: Ինչպես եղավ նրա խնամի Ֆրանկլին Գոնսալեսի հետ: Իհարկե, դա կարող է տեղի ունենալ, եթե Մինասյանը չի հասցրել Եվրոպայից փախչել Ռուսաստան, որը կտրականապես հրաժարվում է հանձնել նախկին ռեժիմի հանցագործներին:

Բայց խնդիրը միայն դա չէ: Փաստորեն, քաղտեխնոլոգը չի հետևում լրատվությանը և անտեղյակ է, որ Նարեկ Սարգսյանը կալանավորված է, և երկու օր առաջ նրա կալանքը ևս երկու ամսով երկարացվեց:

Ահա այսպիսի վերլուծություններով էլ ժամանակին Արմեն Բադալյանը և մի շարք ուրիշ քաղտեխնոլոգներ փափուկ բարձ դրեցին Սերժ Սարգսյանի գլխի տակ, թե ոչինչ էլ չի սպառնում քո իշխանությանը, և արդյունքում Սարգսյանը նախագահից դարձավ մեղադրյալ:

Փաստորեն, երկու տարին և աննախադեպ իրադարձությունները ոչինչ չսովորեցրին քաղտեխնոլոգներին, և նրանք շարունակում են հանգստացնող դեղեր տալ Սարգսյանին: Ժամանակն է, որ Սարգսյանը փոխի այս քաղտեխնոլոգ-բժիշկներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1576 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ