...

Բա ձեր մեղքի բաժնի մասի՞ն ինչի չեք խոսում

Բա ձեր մեղքի բաժնի մասի՞ն ինչի չեք խոսում

Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք խոսում ենք մի «չմարդու» մասին, որն արդեն ապացուցեց, որ հասկանալով և գիտակցելով՝ 2018թ.-ի մայիսից վիժեցրել է խաղաղ բանակցությունները, լեգիտիմացրել է ագրեսորի կողմից պատերազմ սկսելու փաստը՝ մենակության ու դիվանագիտական թշվառության մեջ թողնելով Հայաստանը մինչև այսօր: Ահա սրա մասին է այսօրվա ձայնագրությունը: Իսկ ՀԱՊԿ անդամների մոտ «գիժ խաղալու», 0 հեղինակություն ունենալու և զրոյացված երեսնամյա դիվանագիտական աշխատանքի մասին ավելորդ եմ համարում խոսել»:

«ՉԻ». Տեսնես Միքայել Մինասյանը գիտակցո՞ւմ է, որ բոլոր այն մեղադրանքները, որոնք շռայլում է Փաշինյանի հասցեին, հավասարապես, իսկ գուցե մի քիչ ավելի, կարելի է ուղղել աներոջը: 

Լավրովի պլանը ծնվել է Փաշինյանի՝ իշխանության գալուց շատ ավելի վաղ: Այդ ծրագիրը մերժվել է Սերժ Սարգսյանի կառավարության կողմից, և արդյունքում Հայաստանը Ապրիլյան պատերազմ է ստացել:

Հանրագումարում ակնհայտ դարձավ՝ Հայաստանը ոչ ռազմական և ոչ էլ դիվանագիտական առումով պատրաստ չէ պատերազմի: Բայց դա էլ չկանգնեցրեց Սարգսյանին, քանի որ երկու տարի հետո կառավարման շրջանը երկարաձգելու խնդիր ուներ: Նա հասկանում էր, որ 2016-ին կամ 17-ին Լավրովի պլանն ընդունելու դեպքում նախագահի աթոռից վարչապետի աթոռին բազմելու շանս չի ունենա:

Հ.Գ. Ստատուս գրելու փոխարեն աներոջդ խորհուրդ տայիր ձայնագրության որոշ հատվածներ փակեր և տեղադրեր՝ տու...-տու...: Խոստացված դարի սկանդալը գոնե մի քիչ ինտրիգային կլիներ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1049 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ