Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, որ Հայաստանն առաջարկել է Ռուսաստանի Դաշնությանը ստորագրել Հռոմի ստատուտի գործողության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր:
Նրա խոսքով, երկար ամիսներ բանակցություններ են վարվել ռուս գործընկերների հետ՝ կապված Հայաստանի մտադրությունների հետ՝ վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Միաժամանակ նա ընդգծել է, որ այս առաջարկն ուղարկվել է ապրիլին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացվել։
«ՉԻ». Եթե ապրիլից ի վեր Ռուսաստանից որևէ պատասխան չի եղել, բա ո՞նց եք երկար ամիսներ բանակցություններ վարել ռուսների հետ: Եղիշե Կիրակոսյանն է ասում:
Ստատուտի վավերացման թեման ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի: Այդ ընթացքում ռուսները որևէ խոսք չեն ասել: Բայց մերոնք բանակցել են: Ո՞նց:
Նշանակում է, որ այս ամիսների ընթացքում մերոնք անընդհատ առաջարկներ են ուղարկել Ռուսաստան, իրենք լռել են... դե, եթե համարենք, որ լռությունը նույնպես պատասխան է, երևի բանակցություններն այդ ֆորմատով են անցկացվել:
Ի դեպ, ի՞նչ եք կարծում, ռուսները երկար ե՞ն լռելու: