Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի փոխանցմամբ, Հրայր Թովմասյանը և մյուսները ստրասբուրգյան ատյան են դիմել՝ պահանջելով կասեցնել Սահմանադրական փոփոխությունները:
«ՉԻ». Հիշում ենք, թե ինչպես էին նույն Հրայր Թովմասյանն ու իր կուսակից ընկերները դավաճանի պիտակ կպցնում բոլոր այն ընդդիմադիրներին, որոնք իրենց իսկ իշխանության ապօրինությունների վերաբերյալ բողոքներ էին ներկայացնում եվրոպական կառույցներ, ԵԽԽՎ նիստերում ելույթներ ունենում: Դրսից տղա բերող էին համարում: Վարդան Օսկանյանը կոչ էր անում մեր կեղտոտ սպիտակեղենը դուրս չհանել, Ռ. Քոչարյանը արհամարանքով հայտարարում էր, թե Եվրախորհուրդը պարտկոմ չի:
Իսկ հիմա, պարզվում է, այնքան էլ վատ բան չէ դրսից տղա բերել, միջազգային ատյաններին դիմել: Իրենց դեպքում դա ոչ թե դավաճանություն է, այլ խախտված իրավունքների վերականգնում:
Ու սա դեռ սկիզբն է: Հրայր Թովմասյանը դեռ ՄԱԿ էլ է դիմելու, Կենդանիների պաշտպանության միջազգային լիգա, նամակ է գրելու Սոլովյովին: Բա խոսք է տվել Քոչարյանի վրայից հանել քրեական հետապնդումը: Որ չկատարի, կարող է անզգույշ քաշքշվել: Մարդը չարյաց փոքրագույնն է ընտրել:
Հ.Գ. Մինչև դես, մինչև՝ դեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժեց Հրայր Թովմասյանի և մյուսների բողոքը ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ըստ որի Թովմասյանը և պաշտոնանկ եղած դատավորները պահանջում էին կասեցնել Սահմանադրական փոփոխությունները մինչև ՄԻԵԴ-ը կքններ իրենց իրավունքների խախտման հարցը և վերջնական վճիռ կկայացներ: Հրայր Թովմասյանի 50-ամյակին ավելի լավ նվեր հնարավոր չէր պատկերացել: