...

Ասում-խոսում էիք, ինչո՞ւ եք ավարտում

Ասում-խոսում էիք, ինչո՞ւ եք ավարտում

«Այսօր ՍԴ-ում տեղի կունենան կողմերի եզրափակիչ ելույթները, որից հետո դատարանը կգնա խորհրդակցական սենյակ և որոշում կկայացնի»,- տեղեկացնում է «Հրապարակ» թերթը:

«ՉԻ». Հա, բայց ինչի՞ համար: Ասում-խոսում էին, հանրության պարապ հատվածն էլ ունկնդրում էր:

Եթե չլիներ այդ քննարկումը, ո՞վ կիմանար, որ ներկա Սահմանադրության «հիմնադիր հայրերը»՝ Դավիթ Հարությունյանը և Հրայր Թովմասյանը, դժգոհ են այդ նույն Սահմանադրության բազմաթիվ դրույթներից: Ո՞վ կիմանար, որ իրենք էլ են խնդիրներ տեսնում վարչապետի հրաժարականի, խորհրդարանի լուծարման և անգլիական թագուհու տեսքով նախագահի ինստիտուտ պահելու մեջ:

Չլիներ քննարկումը, ո՞վ կիմանար, որ գալու է մի օր, և Քոչարյանը պայքարելու է կրկնաքվեարկությունների դեմ: Ո՞վ կիմանար, որ Քոչարյանը դեմ է բանակի ուղղորդված քվեարկությանը:

Այնպես որ՝ շուտ եք ավարտում, պարոնայք դատավորներ, գոնե մի երկու ամիս էլ ձգեք, լիքը բացահայտումներ կանենք ներկայիս ընդդիմության վերաբերյալ: Կարող է պարզվել, որ իրենք դեմ են նաև կոռուպցիային, հովանավորչությանը, երբևէ Մուկուչյանին որևէ հանձնարարական չեն տվել և այլն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1194 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ