...

Լավ է, որ Կոմայգին ամենամոտը չէ ԱԺ-ին

Լավ է, որ Կոմայգին ամենամոտը չէ ԱԺ-ին

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ Աղվան Վարդանյանը, Հրայր Թովմասյանը և Էդգար Ղազարյանը նստած են սրճարանում: Այս առթիվ «Հրապարակ» թերթը մեկնաբանություն է խնդրել Աղվան Վարդանյանից. «Սիրահարների այգու Աչաջուր սրճարանը ամենամոտն է ԱԺ-ին: Մեծ դասամիջոցին այդտեղ է հնարավոր հանդիպել վաղեմի բարեկամներին»:

«ՉԻ». Բախտներս բերել է, որ ԱԺ-ին ամենամոտը Կոմայգին չէ: Սիրահարների այգին մի կերպ կուլ կտանք:

Մնում է հասկանալ, թե երբվանից են Աղվան Վարդանյանը և Հրայր Թովմասյանը վաղեմի բարեկամներ: Հուսով ենք, որ 2014 թվականին այնքան էլ բարեկամ չեն եղել, հակառակ պարագայում Վարդանյանը շատ անհարմար վիճակում կհայտնվի: Արմեն Ռուստամյանն իր վաղեմի բարեկամ Թովմասյանին անվանում է չաթլախ, իսկ ինքը ոչինչ չի ձեռնարկում պաշտպանելու ընկերոջ պատիվը և արժանապատվությունը:

Հուսով ենք, որ նրանց վաղեմի բարեկամությունը սկիզբ է առել 2018 թվականից հետո, երբ երկուսով կամ երեքով հայտնվեցին նույն խրամատում ու կենաց-մահու պայքար սկսեցին արյունարբու ռեժիմի դեմ: Այս պարագայում թերևս ճիշտ կլիներ, եթե Վարդանյանն ասեր՝ Թովմասյանը իմ նոր բարեկամն է, բայց այնպիսի բարեկամ, որ կարծես հարյուր տարվա բարեկամ լինի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1954 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ