...

Ընդդիմության արտաքին դեմքը

Ընդդիմության արտաքին դեմքը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, անդրադառնալով մաթեմատիկայի ուսուցիչ Սևադա Խոջաբաղյանին «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը շնորհելուն, գրել է. «Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո դավաճանի կողմից ընտրված հերոսը մի տգեղ զառամյալ ծերուկ է»:

«ՉԻ». Էս տղան, որքան հասկացանք, մարդկանց գնահատում է բացառապես նրանց արտաքին տեսքով: Վերջերս էլ գեշո էր համարել Փաշինյանի համակիր կանանց: Իսկ որ բացի տգեղ լինելուց, մի հատ էլ տարիքով են լինում, դրանց ընդհանրապես ուտիլիզացիայի է ենթարկում:

Պատկերացնում ենք, թե սա ինչեր կգրի Սթիվեն Հոքինգի, Ֆրանկլին Ռուզվելտի կամ Մայր Թերեզայի մասին: Աստված չանի: 

Շատ բարոյական տղա է, սրբորեն պահպանում է ֆեյս-կոնտրոլը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   654 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ