...

Փաթեթով «դավայ ըլնելու» ժամանակը

Փաթեթով «դավայ ըլնելու» ժամանակը

Նախագահական նստավայրի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ Էդգար Ղազարյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն «արդեն «դավայ էղեք ստուց» է արել ամբողջ արցախահայությանը, հիմա էլ նույն ճակատագիրը սպասվում է բոլորիս, եթե իրեն չասենք՝ դավայ էղի ստուց»։

«Դավայ էղի ստուց» արտահայտությունը, բնականաբար, բռնության կոչ չի պարունակում, եթե չի նշվում, թե հատկապես ո՛ր «երեք տառի» ուղղությամբ (ուրիշ բան չմտածեք, օրինակ՝ ԱՄՆ) պիտի «դավայ ըլնի» կոչի հասցեատերը։ Ըստ այդմ՝ քանի որ առաջիկայում համապետական ընտրություններ նախատեսված չեն, պրն Ղազարյանն ամենայն հավանականությամբ առաջարկում է ընդամենը հանրաքվե անցկացնել հետևյալ հարցով․ «Համաձա՞յն եք արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը դավայ ըլնի ստուց»։

Ի դեպ՝ եթե 2021 թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ այսօրվա «տիտղոսակիր ընդդիմության» լիդերները մեծերին լսեին ու «դավայ ըլնեին» քաղաքական դաշտից, Նիկոլ Փաշինյանը նույնպես «դավայ կըլներ», ընդ որում՝ խիստ կոնկրետ «երեք տառի» ուղղությամբ։ Ուրիշ բան չմտածեք, նկատի ունենք ՔԿՀ-ն։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1601 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ