ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը կոչով դիմել է ԱԱԾ-ին. «Խնդրում եմ Ձեզ, վերադարձե՛ք ձեզ սազական, ձեզ բնորոշ, ձեզնից պահանջվող ռացիոնալ հարթություն, ձերբակալե՛ք Նիկոլ Փաշինյանին, մեկուսացրե՛ք նրան իշխանությունից և հասարակությունից։ Փրկե՛ք ձեր կառույցի երբեմնի հեղինակությունը»։
«ՉԻ». Այս նույն մարդը, որ հիմա հանդես է գալիս հեղաշրջման կոչով, տարիներ շարունակ աշխատել է բարձր պաշտոններում՝ սկզբում որպես մարզպետ, այնուհետև՝ դեսպան, իսկ մինչև վերջերս՝ ամենաբարձր դատարանի աշխատակազմի ղեկավար: Հատկապես վերջին պաշտոնում մարդը էսսեներ էր գրում սահմանադրության, օրենքի գերակայության, օրենքի տառն ու ոգին պահպանելու անհրաժեշտության մասին:
Դե եթե ԱԱԾ-ն պետք է որոշի՝ ով ղեկավարի երկիրը, էլ ի՞նչ իմաստ ունի պահպանել ընտրությունների ինստիտուտը կամ, ասենք, նույն Սահմանադրական դատարանը: Թող ԱԱԾ պետը իր ճաշակով երկրի ղեկավար նշանակի, իսկ վստահությունը կորցնելու դեպքում նրան ձերբակալի:
Այս հայտարարությունից հետո ԱԱԾ-ն պետք է ձերբակալություն իրականացնի, պարզապես պետք է ձերբակալվի Էդգար Ղազարյանը՝ հակասահմանադրական կոչեր և իշխանությունը բռնի զավթելու մտադրություններ հնչեցնելու մեղադրանքով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: