Վարչապետի թեկնածու Էդգար Ղազարյանը գրել է. «Երեկվա հանրավաքի շնորհիվ.
- անմիջապես դադարեցվել են մարտական գործողությունները, Հայաստանի բնակավայրերի հրետակոծումը,
- խափանվել է Նիկոլ Փաշինյանի կողմից նախապես հայտարարված պարտվողական և նոր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումը,
- չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի այցը Սարմաղանդ, որտեղ Ադրբեջանի նախագահի հետ կարող էին ձեռք բերվել նոր ստորացուցիչ պարտավորություններ»:
ՉԻ.- Հեսա Իշխան Սաղաթելյանը Էդգար Ղազարյանին ժամո է անելու: Լուրջ բազար է բացվել: Մինչև հիմա դաշնակա-քոչարյանական ուժերն էին իրենց միտինգներով պահում Արցախը, սահմանները, չէին թողնում, որ թշնամին հարձակվի, բանակն էին ամրապնդում... ու հիմա հանկարծ, կակոյ-նիբուծ Էդգար Ղազարյան հայտարարում է, որ միտինգների շնորհիվ կռիվը պրծել է, կապիտուլյացիա չեն թողել ու էլի ինչ-որ տարածքային, բարոյական, քաղաքական ձեռքբերումներ:
Կանչելու է, ասի՝ ապեր, ընչի ե՞ս մեր բախչեն մտել: Դու չգիտե՞ս, որ միտինգներով հայրենիք փրկելն ու սահման պահելը մեր ազգային-ավանդական, 198-ամյա փեշակն է, ի՞նչ ես եկել, սատանի մայլում քյանդրբազություն անում: Գնա, խոսքի, ստատուսներով թշնամուն ոչնչացրու: Ու վաբշե, քո դեմքն ինձ դուր չի գալիս:
Բազար է, որ բացվելու է:
Հ.Գ. Իմիջայլոց, այսօր ժամոների օր է. Անդրանիկ Քոչարյանն էլ այնտեղ է ժամո արել Կարին Տոնոյանի ամուսնուն: