...

Ուչաստկովի երկիր

Ուչաստկովի երկիր

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքի դիմաց։ Նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հարձակվողները ոչինչ չեն խոսել, հարվածել են նախ բռունցքներով հիմնականում գլխին, հետո գցել գետնին, շարունակել ոտքերով հարվածները:

«ՉԻ». Այս դեպքի համար հիմա մենք որևէ մեկին չենք մեղադրում. ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը: Բայց իշխանությանը կմեղադրենք, եթե դեպքը չբացահայտվի: Օրը ցերեկով է եղել, հիմա ամեն քայլափոխի տեսախցիկներ կան, այնպես որ՝ շատ արագ հնարավոր է պարզել եղելությունը:

Բայց ամենաշատը զայրացնում են այս միջադեպի հետ կապված արձագանքները: Նայում ենք սոցցանցերում. մի մասը գրում է՝ լավ են արել, հասնում է, թող քիչ վեր-վեր թռնի, թող իրեն չերևակայի, դավաճանի մեկն է և այլն: Այսինքն՝ հանրության մի մասը ողջունում և արդարացնում է բռնությունները, մարդուն ծեծելը:

Մի մասն էլ գրել է. սա է իշխանությունների դեմքը, պետք է դրանց հատ-հատ բռնել, ամեն տեղ ծեծել, գլուխները ջարդել, սատկացնել և այլն: Այսինքն՝ հանրության մի մասն էլ բռնությանը բռնությամբ պատասխանելու, ջարդելու մոլուցքով է տառապում: 

Այստեղից էլ ցավալի եզրահանգում. մեր հանրության մեծ մասը խնդիրների լուծումը, ցանկացած խնդրի, տեսնում է միայն բռնությունների մեջ: Ոչ թե՝ օրենքի, օրինականության, ոչ թե՝ ցանկանում է, որ դեպքը պարզվի, մեղավորները պատժվեն, այլ ինքն իր մեջ որոշում է մեղավորներին ու ինքն էլ դատավճիռ կայացնում:

Հիվանդ պետության ախտանիշներից մեկն էլ սա է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   664 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ