...

Պատասխան բոչկայի իրավունքով

Պատասխան բոչկայի իրավունքով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը գրել է. «Դիմադրության շարժումը ֆեյսբուքյան շարժում չէ։ Ոչ էլ դահլիճային կամ ինչ-ինչ էլիտար շրջանակների շարժում»:

ՉԻ.- Չասենք, առանց այդ էլ պարզ է, որ բոչկա է գլորում Էդգար Ղազարյանի ուղղությամբ, որն իր շարժումը նախաձեռնեց դահլիճում՝ Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավորների մասնակցությամբ ու շատ ակտիվ է ֆեյսբուքյան տիրույթներում: 

Միայն թե Էդգար Ղազարյանն էլ Իշխան Սաղաթելյանին կարող է հիշեցնել, որ «Դիմադրություն» շարժումը էլիտար կոնկրետ շրջանակների սպասարկուն է, այնքան էլիտար, որ կարող են իրենց իսկ նախաձեռնած ազգափրկիչ շարժման ընթացքում գնալ Ծաղկաձոր՝ լիժա քշելու, ամիսներով Ամերիկա գնան՝ վոյաժներ անելու, Հունաստան գնան, մի քիչ թարմ ծովային օդ շնչելու: 

Իմիջիայլոց, դրսում լավ դիմադրություն նախաձեռնելու եղանակ է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ