...

Նորից հաշվիչը միացրին

Նորից հաշվիչը միացրին

Վարչապետի թեկնածու, ընդդիմության առաջնորդ, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Իմպիչմենտի գործընթացի մեկնարկից հետո մենք ունենալու ենք այս իշխանություններին հեռացնելու 72 ժամ։ Այդ ընթացքում բոլորը պետք է դուրս գան փողոց, որպեսզի նախ միասին ընտրենք վարչապետի մեր թեկնածուին և ապա՝ հանրային ճնշման միջոցով հեռացնենք դավաճանների իշխանության այս խմբակին»:

ՉԻ.- Մենք արդեն խառնել ենք հաշիվը, թե որերորդ անգամ է Իշխան Սաղաթելյանը միացնում իշխանափոխության «սչոտչիկը»: Ամեն անգամ օր ու ժամ է նշանակում, գալիս է այդ պահը, դուրս ենք գալիս փողոց, տեսնենք, ոնց է Նիկոլը հեռանում, էն էլ բան չի ստացվում, ընդդիմադիրներն էլ հայտարարում են, թե եվրոյի կուրսն իջել էր, դրա համար չստացվեց, շոգ էր, Սևանում ջուրը հազիվ տաքացել է:

Բայց էս անգամ ոնց որ մի քիչ ավելի վճռական են տրամադրված: Նախ, մի քիչ հովերն են ընկնում, երկրորդ... դե, էլ ի՞նչ երկրորդ, 72 ժամում հարցերը լուծվելու են: Սկզբից, կեղծ ընդդիմադիրների հարցերը. Էդգար Ղազարյանի, Ռուբեն Վարդանյանի, ԱԺԲ-ականների, նոր հետո արդեն կարելի է նորից հանգիստ, խաղաղ անցնել հայրենիքի փրկության ազնիվ գործին:

Բա որ ասում է՝ միասին ընտրենք վարչապետի թեկնածուին. սաղ աշխարհն արդեն ճանաչել է Իշխան Սաղաթելյանին՝ որպես ընդդիմադիր առաջնորդ, պարզ ասա, որ այդ մեկ թեկնածուն դու ես: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ