...

Իշխանը քֆուր դրեց կասկածողների վրա

Իշխանը քֆուր դրեց կասկածողների վրա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է. «Հայկական երկու պետությունների ու մեր ժողովրդի շահերը պաշտպանող միակ հարթակը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակը»:

ՉԻ.- Ծիպը... ով որ Ֆրանսիայի հրապարակից դուրս է զբաղվում ազգի փրկությամբ, օրինակ, Ազատության հրապարակում, ուրեմն՝ դավաճան է, կամ էլ՝ օտարի շահերի սպասարկու, կամ էլ՝ Հայկական երկու պետությունների ու մեր ժողովրդի շահերը չպաշտպանող հարթակ:

Էն գլխից Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ ընդդիմադիր դաշտը բրոնյա են արել, որևէ մեկի հետ այն կիսելու ցանկություն չունեն: Ոչ մի թիզ հող Ֆրանսիայի հրապարակից չեն զիջի: Ու կասկածող են ման գալիս: Ու քֆուր են դնում բոլոր նրանց վրա, ովքեր չեն ճանաչում Ֆրանսիայի հրապարակի գերակա շահը: 

Սպասենք վարչապետի թեկնածու Էդգար Ղազարյանի պատասխանին: Մարտաֆիլմի օրենքներով, հիմա Էդգար Ղազարյանը պետք է հայտարարի, որ ազգի փրկությունը սկսվել է Ազատության հրապարակից, ու պետք է վերջանա Ազատության հրապարակում: Մինչև տենանք ինչ է լինում: Ում հրապարակն է հաղթում:

Հ.Գ.- Լսել ենք, էս քանի օրը ոստիկանության և դատախազության ավտոպարկի համար մեքենաների նոր տենդերներ են հայտարարելու: Ուրեմն, բոլորս դեպի Ֆրանսիայի հրապարակ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4492 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ