...

Մի բողոքեք. ձեր սարքած բորշչն է

Մի բողոքեք. ձեր սարքած բորշչն է

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրել է. «Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հակաօրինական ճանապարհով Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրական դատարան գործուղված քաղաքական գործիչ-դատավոր, նույն ինքը ՍԴ առաջին ինքնահռչակ նախագահ, սակայն հանրությանն առավել հայտնի ձրիակեր Վահե Գրիգորյանը այս օրերին երեկոյան ուշ ժամերի այցելում է կառավարական առանձնատուն և հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ:

Չհերքված այդ լուրերից ակնհայտ է, որ նա այնտեղ ստանում է համապատասխան հանձնարարականներ, որոնք էլ վերահանձնարարում է իր փաստացի ենթակայության տակ գտնվող դատարանի նախագահի պաշտոնը զավթած Արման Դիլանյանին՝ ի կատար ածելու համար»:

«ՉԻ». Այսինքն` եթե մամուլը գրեր, որ Վահե Գրիգորյանը գրպանում ատոմային ռումբ է պահում, Վահե Ղազարյանը ՄԱԳԱՏԷ-ից պահանջելու էր ստուգել նրա գրպանները: Քանի որ այդ լուրը չի հերքվել: Հզոր տրամաբանություն է: 

Բայց ավելի հետաքրքիր է, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը ՍԴ նախագահ Արման Դիլանյանին համարում է այդ պաշտոնը զավթած: Ախպեր ջան, սա ձեր կարած-կարկատած Սահմանադրությունն է, որից գլուխ չի հանում նույնիսկ դրա հիմնական ճարտարապետը՝ Հրայր Թովմասյանը: Որ ով ոնց ուզում է, այդ սահմանադրության տեքստն իրեն հարմար ձևով օգտագործում է:

Սերժ Սարգսյանն օրեր առաջ անկեղծ ասաց, որ այս Սահմանադրությունը Հրայր Թովմասյանին գրել էր տվել, որ կարողանար շարունակել ղեկավարել երկիրը, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծի: Հիմա այդպես է պատճառաբանում:

Այս սահմանադրական դատարանը դուք եք ստեղծել՝ ձեր կամակատար Հրայրին էլ կարգել նախագահ: Չասենք՝ ոնց ու ինչ ճանապարհով էիք արել: Հիմա Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանության «վինտիկ» Հրայրի շուռուպները թուլացրել, հանել է, տեղը մի հատ ուրիշ «վինտիկ» է դրել: Այնպես որ, ամեն ինչ արդար է: Եթե Արման Դիլանյանը ՍԴ նախագահի պաշտոնը զավթած մարդ է, ուրեմն՝ բարի եղեք, այդ պաշտոնը զավթածների շարքում նշել նաև Հրայր Թովմասյանին, որը, ի դեպ, մինչև հիմա էլ ՍԴ դատավոր է ու անկապ աշխատավարձ է ստանում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1009 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ