...

Մի հատ ստուգեք Էդգար Ղազարյանին

Մի հատ ստուգեք Էդգար Ղազարյանին

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, «Ջերմուկ գրուպի» նախկին մենեջեր Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վահե Գրիգորյանի՝ Դավիթ Հարությունյանին և Արամ Վարդևանյանին ուղղված հարցերից պարզ դարձավ, որ Բարձր դատարանում քաղաքական պատճառներով հայտնված այդ անձը տեղյակ չի Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգի և ՀՀ Սահմանադրության կարգավորումների մասին։ Այս օրերին Սահմանադրական դատարանի աշխատանքի ռեժիմի ինտենսիվությունը, ցավոք, թույլ չի տալիս, որ Վահե Գրիգորյանը, գոնե այս օրերին, առիթ ունենա ծանոթանալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»։

«ՉԻ». Բա երանելի ժամանակները չլինեին, մի հատ քրեական գործ հարուցվեր Գրիգորյանի նկատմամբ, մտածեր՝ ինչպես իրեն պաշտպաներ, այլ ոչ թե հարցեր ուղղեր Դավիթ Հարությունյանի պես մարդուն:

Իսկապես, Վահե Գրիգորյանից ի՞նչ իրավաբան. ժամանակին գնում էր ՄԻԵԴ, կոնյակ-բաստուրմայով դատեր էր շահում, իրեն լուրջ իրավագետ է երևակայել: Իսկ օրինակ՝ Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը մեր ժամանակների մխիթար գոշերն են: Նրանց գրած Սահմանադրության շնորհիվ է, որ նման կայուն քաղաքական համակարգ ունենք:

Հրայր Թովմասյանն էլ հայտնվեց Բարձր Դատարանում՝ ի հեճուկս Սերժ Սարգսյանի ցանկության: Իհարկե, Սարգսյանը չէր ցանկանում ՍԴ-ում ունենալ նման սկզբունքային դատավոր, պարզապես Թովմասյանի առաքինություններն այնքան շատ էին, հասարակական աջակցությունն այնքան հզոր էր, որ Սարգսյանը տեղի տվեց:

Հ.Գ. Ամեն դեպքում «Հայաստան» դաշինքը պետք է աչքաթող չանի Էդգար Ղազարյանին: Իրենց շարքերում Միհրդատ Մադաթյան անուն-ազգանունով տաղանդաշատ հոգեբան կա: Նա պետք է լուրջ հետազոտության ենթարկի Ղազարյանին՝ հասկանալու՝ պաշտոնը կորցնելու արդյունքում առաջացած դեպրեսիան հաղթահարելու շանս կա՞, թե՞ արդեն շատ ուշ է, բանը բանից անցել է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1250 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ