...

Հույսները ռուսական ալիքներն են

Հույսները ռուսական ալիքներն են

Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի դատավարության վերաբերյալ արված հայտարարությանը և նշել, ՄԻԵԴ-ը հայտնել է, որ Հայաստանում օրենսդրություն է փոխվել, և Քոչարյանին ցանկանում են դատել ավելի կոշտ հոդվածով, որը շատ ավելի ուշ է հայտնվել, և դա անթույլատրելի է:

«ՉԻ». Վաու: Ինչպես երևում է, Հայաստանում քոչարյանական տասնյակ լրատվամիջոցներին այլևս բանի տեղ չեն դնում, ստիպված ռուսական ալիքներով են իրենց հեքիաթները «ֆռռացնում»:

 ՄԻԵԴ-ի պատասխանում ոչ մի նման բան չկա, թե հոդվածը, որով ցանկանում են Քոչարյանին դատել, ավելի ուշ է հայտնվել, ու դա անթույլատրելի է: Մարդիկ պարզ գրել էին, որ Քոչարյանին կարելի է դատել: Ու վերջ:

Իհարկե, մենք հասկանում ենք, որ քոչարյանականների ձեռքին հնար լինի, ռուսական ալիքներով հերթով «ռասկրուտկա» կանեն իրենց  «լոլոները», բայց մյուս կողմից էլ, սա պետք է հերթական ահազանգը լինի իշխանությունների համար, որ նման քայլերով նախկինները փորձում են Քոչարյանին Սահմանադրական Դատարանի միջոցով ազատել քրեական պատասխանատվությունից, ինչի մասին մենք արդեն գրել ենք երեկ:

Ու պատահական չէ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դեմ նոր հարձակում է սկսվել: Այսօր հայտնի դարձավ, օրինակ, որ Հրայր Թովմասյանը կարգադրել է նրան հավելավճարներ չփոխանցել: Իհարկե, Վահե Գրիգորյանը հավելավճարի համար չէ ՍԴ դատավոր դարձել: Սա պարզապես նախկինների կողմից ատամներ ցույց տալու ժեստ է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1717 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ