...

Շմայսի և հանրապետականների թշվառությունը

Շմայսի և հանրապետականների թշվառությունը

«- 6 միլիարդ որտեղի՞ց Սերժ Սարգսյանին։

- Ինչ կար, չկար կծախեինք, կտայինք։ Հայ ազգը կհավաքեր կտար, հայ ազգը նամուսով ազգ ա։ Ոնց հավաքեցին էս անգամ տվեցին, լափեցին, հայ ազգը հանուն նամուսի կտար»։

Սա հատված էր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Սա իսկապես հանճարեղ է: Այս փոքրիկ պատասխանի մեջ ամփոփվում է Շմայսի և, ինչու չէ, ամբողջ հանրապետականի փայլն ու թշվառությունը:

Մի կիսամոնտաժված տեսանյութ հրապարակեցին և իրենց երևակայեցին Արցախը չհանձնող:

Հետաքրքիր է՝ անձամբ Շմայսը ի՞նչն էր վաճառելու. իր ասելով մեծ պարտքերի տակ է՝ շուրջ 2 միլիոն դոլար:

Ալիևին Սերժ Սարգսյանի խոստացած 6 միլիարդ դոլարը տալու համար ի՞նչն էինք ծախելու: Ինչ կար-չկար Քոչարյանը և Սարգսյանը արդեն վաճառել էին: Շմայսը կարո՞ղ է մի ռազմավարական օբյեկտի անուն տալ, որի արժեքն ավելին է, քան 200 միլիոն դոլարը և որը վաղուց վաճառված չէ օտարին: Թե՞ Լոռին կամ Շիրակը վաճառելու էինք, որ Արցախը պահենք:

Շմայսը նաև երևի տեղյակ չէ՝ պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը հավաքեց 170 միլիոն դոլար: Դա մի 35 անգամ քիչ է խոստացված գումարից: Գուցե Սերժ Սարգսյանին հաջողվեր համոզել Ալիևին երեք տարվա վարկ ձևակերպել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1172 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ