...

Հին խաղեր, նոր խաղացողներ

Հին խաղեր, նոր խաղացողներ

Նոր փաստեր են ի հայտ եկել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում առաջիկա ՏԻՄ ընտրություններից: «ՉԻ» տեղեկություններով՝ ընտրական մրցավազքը թեժացել է, քանի որ 10 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքի ղեկավար դառնալու ցանկություն հայտնած թեկնածուները դիմում են ամենատարբեր միջոցների:

Մեր հրապարակումներից մեկում մենք տեղեկացրել էինք, որ Փարաքար համայնքի գործող գյուղապետ Սամվել Վարդանյանը հին սովորության համաձայն դիմել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին՝ խնդրելով սատարել իրեն, սակայն Շմայսը մերժել էր՝ ասելով, որ այլևս ընտրական գործընթացներին չի խառնվում:

Հիշեցնենք, որ նախկինում Շմայսի ծառայությունները միակողմանի չեն եղել:18 տարի համայնքի ղեկավարի աթոռը զբաղեցրած Սամվել Վարդանյանը ևս խորհրդարանական բոլոր ընտրությունների ժամանակ աշխատել է Շմայսի օգտին՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցները: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ստանալով Շմայսի մերժումը, Սամվել Վարդանյանը դիմել է իր տարածաշրջանի՝ Փարաքարի բնակիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանին, որը խոստացել է օգնել: 

Անդրադառնալով գործող գյուղապետի գործունեությանը՝ նշենք, որ մեզ հայտնի է դարձել նաև, որ վերջինս Փարաքարում աղբահանությունն իրականացնում է սեփական մեքենաներով,որոնք վարձակալությամբ տվել է համայնքին: Ուշարժան է նաև, որ վերջին պահին հայտ ներկայացրած Վարդանյանը այս տարիների ընթացքում առհելի կարողության տեր է դարձել. Նա սեփական տներ է ձեռք բերել Դիլիջանում և Ֆրանսիայում: Ունի սեփական անասնաֆերմա և մրգերի սառցարան: 

Նշենք, որ Սամվել Վարդանյանը իշխանության դուռը եկած միակ թեկնածուն չէ: Մեզ հայտնի է դարձել, որ «Իմ քայլականներից» աջակցություն է խնդրել նաև նրա տեղակալը՝ կրկին հանրապետական Սարդուր Թևոսյանը:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6153 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ