...

Տեղի ունեցածը տեղի չի ունեցել

Տեղի ունեցածը տեղի չի ունեցել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սամվել Վարդանյանի խոշտանգվելու դեպքին, ասել է. «Իմ կարծիքով նման դեպք չի կարա տեղի ունենա»:

«ՉԻ». Դե ինչ, նոր պերսոնաժ հայտնվեց մեր քաղաքական հորիզոններում. Սևան Քոչարյան: Ոնց որ թե Թամամի կամ Աշոտ Կարապետյանի հետքերով է գնում: 

Ասում է՝ նման դեպք չի կարող տեղի ունենալ, իսկ այդ պահին Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Սամվել Վարդանյանին բռնության ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել, Սամվելն էլ տուժող է ճանաչվել:

Այսինքն՝ Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել մի դեպքով, որը, ըստ Երևանի ոստիկանապետի, չի կարող տեղի ունենալ: Ստացվում է, որ Սևան Քոչարյանը ՔԿ-ի հայտարարությունը զրո է համարում, կամ էլ սարքած գործ:

Թամամն էլ էր այդ կատեգորիայից. մարդուն տանում էին, խոշտանգում, հետո հայտարարում, թե նման դեպք չէր կարող լինել: 

Զգո՞ւմ եք՝ վերադառնում ենք քոչարյանական ժամանակներ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   540 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ