...

Սուտիբեկյանը մնացել է անգործ

Սուտիբեկյանը մնացել է անգործ

«Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Ահարոն Ադիբեկյանի կազմակերպությունը «Այո», «Ոչ»-ի հարցում մարդկանց տրամադրությունները շոշափելու առումով որևէ սոցհարցման պատվեր չի ստացել։ Հարցին, թե ինչո՞ւ, նա պատասխանեց՝ որովհետև գեղցի են»,- գրում է «Հրապարակը»:

«ՉԻ». Այսինքն գործող իշխանությունը գեղցի է, որ չի օգտվում Տիգրան Կարապետյանի չափազանց ճիշտ բնորոշում ստացած «Սուտիբեկյանի» ծառայություններից: Չի տալիս փող «Ահավորին», թե նստի տունը և համակարգչի առջև մեզ համար հաճո թվեր բստրի:

Իրականում գեղցի էին Ադիբեկյանի նախկին պատվիրատուները, որոնք կարծում էին, թե նրա հորինած թվերին ինչ-որ մեկը հավատում է: Գեղցի էին, որ հավատում էին, թե Ադիբեկյանի PR-ը իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում: Միայն գեղցիներին էր հնարավոր այդքան տարի խաբել և սեփական բարօրության համար նրանց գցել մեծ թյուրիմացության մեջ:

Ադիբեկյանն էր, որ 2018 ձմռանը պնդում էր, թե Սերժ Սարգսյանն ունի ամենամեծ վարկանիշը քաղաքական գործիչների մեջ: Ինչ տեղի ունեցավ մեկ ամիս անց, շատ հուզիչ էր:

Գործող իշխանությունն ունի հազար ու մի թերություն, բայց այն, որ չի օգտվում ադիբեկյանների ծառայություններից, արդեն լավագույն կողմից է նկարագրում նրա աշխարհայացքը և հարգանքը սեփական քաղաքացիների նկատմամբ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2164 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ