...

Այ, այս մեկը չպիտի ասեիր

Այ, այս մեկը չպիտի ասեիր

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասել է. ««Լուսավոր Հայաստանն» առայժմ թույլ է, վստահություն չունի և քաղաքական դերասանություն է անում»:

«ՉԻ». Յա՛: Այս ո՞ր խաչից է, որ Ահարոն Ադիբեկյանը ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին: Այսինքն, ինքը վերջին 20 տարում բացառապես գործող իշխանությունների ջրաղացներին ջուր լցնելով է զբաղված եղել, բայց ահա հեղափոխական այս իշխանության դեպքում նման բան առաջին անգամ ենք տեսնում:

Ու հերիք չէ՝ ջրաղացին ջուր է լցնում, հետն էլ ոնց որ թե խելոք բաներ է ասել: Իսկ միգուցե զրպարտել է «Լուսավոր Հայաստանին»: Չենք բացառում, որ Մարուքյանի խմբակցությունից ինչ-որ մեկը դատի տա Ահարոն Ադիբեկյանին: Կանեն, կանեն, դատի տալու արդեն ահագին փորձ են ձեռք բերել: 

Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին կոչ ենք անում տեմպը չթուլացնել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1908 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ