...

Ավելի շատ բան կարող եք անել

Ավելի շատ բան կարող եք անել

Նախօրեին Հայ Հեղափոխական Դաշնակցության գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։ Խորհրդարանական ուժերից քննարկմանը մասնակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այդ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնել է, որ ԲՀԿ-ի հանդիպումներն արտախորհրդարանական ուժերի հետ կրում են պարբերական բնույթ։

«Այն պահին, երբ կլինի պաշտոնական հաղորդագրություն՝ այդ հանդիպումների բովանդակային մասի հետ կապված, ես կարող եմ այն փոխանցել։ Սակայն այս պահին քննարկումներն ընթացքի մեջ են, որևէ այլ բան չեմ կարող փոխանցել։ ԼՀԿ-ի մեր գործընկերները բազմիցս մասնակցել են նման ձևաչափով հանդիպումների, չեմ կարող ասել, թե վերջին հանդիպմանն ինչու չեն մասնակցել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Իվետա Տոնոյանը։

«ՉԻ». Մեծ հաշվով, կարելի էր նորմալ համարել նման բարդ իրավիճակում ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի հանդիպումները արտախորհրդարանական ուժերի հետ, եթե չլիներ մի հանգամանք:

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն՝ լինելով խորհրդարանական ուժեր, շատ ավելի էական գործ արած կլինեին, եթե խորհրդակցություններ, քննարկումներ և հանդիպումներ անցկացնեին ծանրակշիռ ուժերի և գործիչների հետ: Առ այսօր պատերազմում ստեղծված իրավիճակի շուրջ թերևս Արցախի և Հայաստանի նախկին ղեկավարների հանդիպումն էր, որ իսկապես լուրջ և առարկայական բնույթ էր կրում: 

Ի՞նչն է խանգարում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին նման հանդիպումներ կազմակերպել և հանդիպել իրապես լուրջ ուժերի հետ, ոչ թե ՀՅԴ-ի ու դրա պես ուժերի հետ, որոնք իշխանափոխության պահանջից այն կողմ, առ այսօր գոնե մի ռացիոնալ առաջարկ չեն արել, որոնք ավելի շատ իրավիճակ են սրում, քան նպաստում իրավիճակի կայունացմանը:

Եթե խորհրդարանական այս ուժերը հանդիպեն, օրինակ՝ Սերժ Սարգսյանի հետ, բան չենք ասի: Կոպիտ ասած՝ պետք չէ այդքան մանրանալ: Ավելին կարող եք անել, քան՝ այժմ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   801 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ