...

Ձեր ընկերոջը մի քցեք

Ձեր ընկերոջը մի քցեք

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, կուսակցության ղեկավարի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը` մեկնաբանելով Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործը, հայտարարել է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես որևէ մեկին չի սատարել Աբովյանի քաղաքապետի նախընտրական քարոզարշավի ընթացքում»:

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց խորհրդային մի անեկդոտ. «ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Մոզամբիկում տեղի է ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում 13-րդ հեղաշրջումը: Խորհրդային իշխանությունները սատարում են 3-րդ, 6-րդ, 8-րդ և հատկապես 13-րդ հեղաշրջումները»:

Հիմա ԲՀԿ-ն է. 2015թ. այս կուսակցությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտոնապես հայտարարել է Վահագն Գևորգյանին սատարելու մասին:

Իսկ այժմ, երբ Աբովյանի քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հայտարարում են՝ Վահագն Գևորգյանին 2019թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում չեն սատարել: Իբր թե, շառից փորձանքից հեռու, իր հետ կապ չունեն: Նույն մարդն է, այդպես չի լինում, որ մի դեպքում սատարեն, մյուս դեպքում՝ ոչ: Մանավանդ, որ բոլորս էլ գիտենք՝ 2019-ի ընտրություններում ԲՀԿ-ն իր բոլոր քաղաքական և ֆինանսական լծակներն օգտագործել է Վահագն Գևորգյանի համար:

Այս հայտարարությամբ ԲՀԿ-ն իրեն ոչ այնքան հաճելի վիճակի մեջ է դնում, քանի որ նեղն ընկած իրենց ընկերոջը պարզապես քցում են, թողնում միայնակ: Եթե նույնիսկ 2019-ին պաշտոնապես հայտարարած լինեին Վահագն Գևորգյանին սատարելու մասին, ոչ ոք դրա համար հիմա ԲՀԿ-ին լինչի դատաստանի չէր ենթարկելու: Այնպես են հրաժարվում իրենց ընկերոջից, կարծես վերջինս կորոնավիրուս է ընկել: Մի քիչ դուխով եղեք: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2098 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ