...

«Ուտում ենք Ծառուկյանի հետ, Ծառուկյանի պես»

«Ուտում ենք Ծառուկյանի հետ, Ծառուկյանի պես»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդը որոշել է, որ իր հավատարիմ կուսակիցներին անգործ չի թողնի, և նրանց ասել է, որ բոլորն աշխատանք կունենան, մի մասը կաշխատի հենց «Կենտրոն» TV-ում, հեղինակային հաղորդումներ կվարեն կամ այլ ֆորմատի հետաքրքիր ծրագրեր կհամակարգեն»:

«ՉԻ». Եթե լուրը համապատասխանում է իրականությանը, ապա շտապ պետք է հետ բերել Նաիրա Զոհրաբյանին ու հատկապես Գևորգ Պետրոսյանին:

Առաջինը ժամանակին Հայաստանի լավագույն լրագրողներից մեկն էր և խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու դեպքում կարող է այնպես անել, որ որոշ պատգամավորներ, շառից փորձանքից հեռու, վայր դնեն մանդատները, որպեսզի չընկնեն Զոհրաբյանի «դռբի» տակ: Նրան այլևս չեն կարող վախեցնել պատգամավորական էթիկայով, և ժեխերին ու բոմժերին օր ու արև չի տա:

Իսկ Գևորգ Պետրոսյանը կարող է փոխարինել Տիգրան Կարապետիչին: Կերգի, կպարի, արանքում էլ քաղաքական ելույթներով հանդես կգա: Եթե Ծառուկյանը ֆինանսավորի, կարող է նաև Սևան տանել կամ «էպիլատորներ» նվիրել ԲՀԿ-ի պոտենցիալ համակիրներին: Հայտնի չէ, թե երբ տեղի կունենան հաջորդ ընտրությունները, բայց Պետրոսյանը ի վիճակի է միայնակ ԲՀԿ-ին կողմնակի 1 տոկոս ձայն բերել:

Արման Աբովյանն էլ կարող է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի այլընտրանքային տարբերակը ներկայացնել հեռուստադիտողներին: Նոր հեռուստախաղը թերևս կկոչվի՝ «Ինչո՞ւ, բա մեզ պե՞տք էր, շեյխե՞ր, թե՞ լորդուհիներ»:

Իվետա Տոնոյանն էլ կարող է ընտիր հաղորդումներ պատրաստել սննդի վերաբերյալ: Այն կկոչվի՝ «Ուտում ենք Ծառուկյանի հետ, Ծառուկյանի պես»:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ