«Կենտրոն» և «Նորք-Մարաշ» հեռուստաընկերությունների լրագրողների հետ իր տան 9-րդ հարկի 26-րդ VIP դահլիճում հարցազրույց է տալիս: «Ուրեմն, Ծառուկյան Գագիկը՝ հաշվի առնելով, որ էսօր-էգուց Ուկրաինան կարող ա սադրանքներ կազմակերպել եղբայրական Դոնբասում ու էլ ավելի եղբայրական Բելառուսում, որոշել է հայ ազգին ոգևորելու համար տեղադրել սուրբի արձան: Ավան-Առինջում սոցհարցումները ցույց տվեցին, որ ամենասուրբը Ծառուկյան Գագիկն է, դրա համար «Շանգրի-Լա» խաղատան մոտ տեղադրվի իր արձանը՝ առնվազն 33 տոննա քաշով»:
Լրագրողները ծափահարում են, ինքը ձեն է տալիս. «Էդո´»: Ախրանայի սենյակից դուրս է գալիս իր թիկնազորի պետը. «Լսում եմ, Տե՛ր, իմ»: «Ուրեմն, արձանի տեղադրման համար համապատասխան թույլատվություն է պետ»: «Հարց չկա, շեֆ»,- պատասխանում է Էդոն ու ներս է մտնում «Աբովյանի քաղաքապետի» սենյակը:
Ասուլիսն ավարտվում է, ինքը ուզում է դուրս գալ սենյակից, բայց դուռը չի բացվում: Դուռը ինչ-որ բանի դեմ է առնում ու չի բացվում: Մի քանի անգամ թափով հրում է դուռը, մյուս կողմից տնքոց է լսվում: «Էդո, մի հատ էն կողմից նայի, էս ինչի՞ չի բացվում»: Աբովյանի քաղաքապետը թափով վազում է առաջին հարկ, այնտեղից վերելակով բաձրանում մյուս կորպուս, մտնում սենյակ, հետո զանգում իրեն. «Շեֆ ջան, էս Հովիկ Աղազարյանն է դռանդ դեմը պառկել: Ասում եմ՝ հել, դավայ ստուց, չի հելնում»: «Ոտից զգույշ քաշքշի, մի կողմ տար, ներս մտնեմ, տենամ ինչ ա ուզում»:
Մյուս կողմից հատակով ինչ-որ բան քաշքշելու ձայներ են լսվում, որից հետո դուռը բացվում է: Ներս է մտնում, տեսնում, Հովիկ Աղազարյանը երկու ձեռքով պինդ բռնվել է Էդոյի ոտքերից: «Ոչ մի դեպքում, կմեռնեմ, բայց չեմ թողնի, որ արձանդ դնես: Մենք հեղափոխություն ենք արել, ոչ թե՝ հեթանոսություն: Հայաստանում մեկ սուրբ կա, և այդ մեկը Նիկոլն է, և այդ մեկը Նիկոլն է»:
Ինքը գլուխը քորում է: «Քյալամ վիճակ ա»,- մտածում է ինքը: Մտքի մեջ քցում, բռնում է. «Նիկոլին պադձերժկա արեցի, Հայկոյին հանեցին, դրա դիմաց Էդոյի դաբրոն տվեց, քաղաքում 4 հեկտար հողը տվեց, ավտոսալոնիցս մեքենաներ առավ, չեմ ջոկում, էսի որտե՞ղ ա ուզում ինձ քցի»:
«Պրն Աղազարյան, արի սենց անենք. քել իմ արձանը դնենք, բայց՝ ուսապարկով, որ իրարից նեղանալ չըլնի»:
Հիմա էլ Հովիկ Աղազարյանն է մտքերի մեջ ընկնում: Նայում է առաստաղին: «Էդ ո՞ւր ես նայում»,- հարցնում է ինքը: «Եսիմ,- ասում է Աղազարյանը,- կարող է, հիմա Նիկոլը ինձ տեսնում է, չեմ ուզում հապճեպ որոշում կայացնել, այս բախտորոշ ժամանակների խաչմերուկը սխալ տեղով անցնեմ»:
Այդ պահին իրեն զանգում են. «Պարոն Ծառուկյան ջան,- լսվում է Նաիրա Զոհրաբյանի ձայնը,- իմ հրաշալի առաջնորդ, իմ իմաստուն մեծ եղբայր, իմ անզուգական զինակից, շուտով մարտի 8-ն է մոտենում և...»: Ինքը հեռախոսը զայրացած անջատում է. «Դու էիր պակաս էս նեղ մաջալին»:
Էդոն այնտեղից ձեն է տալիս. «Շեֆ, քել Վահան Քերոբյանին զանգենք, ինքը կարդացած մարդ ա, սրա պես համբակ չի, մի խելոք բան կհուշի»:
«Լավ բան ես ասում»,- պատասխանում է ինքը ու զանգում Վահան Քերոբյանին. «Ներողություն,- լսվում է օպերատորի ձայնը,- ցանցի տնտեսական գերծանրաբեռնվածության պատճառով բաժանորդը 14,7 տոկոսով անհասանելի է: Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ»:
Այդ պահին հանկարծ սենյակ են ներխուժում մի խումբ դիմակավորված երիտասարդներ ու հարձակվում իր վրա՝ բացականչելով. «Մեզ Գրիլ-քարտ տու: Գրիլ-քար մի գցի մեր ապագայի վրա»:
Արթնանում է արտախորհրդարանական վեհաժողովում: