...

Գագիկ Ծառուկյան vs Հովիկ Աղազարյան

Գագիկ Ծառուկյան vs Հովիկ Աղազարյան

«Մենք տեղյակ ենք պարոն Ծառուկյանի մասշտաբներին և ճաշակին, մասշտաբային մոտեցումներին, որոնք շատ տեղերում բավական ընդունելի են»,- հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ News.am-ին փոխանցելով, որ Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը ճիշտ որոշում է: 

Մենք էլ ենք տեղյակ Ծառուկյանի մասշտաբներին՝ ուղեղի մասով։ Եթե այն համեմատում ենք Աղազարյանինի հետ, ապա ակնհայտորեն Ծառուկյանն այստեղ առավելություններ ունի։ Հենց միայն վերբալ մակարդակում այդ առավելությունն ակնհայտ է։ Օրինակ՝ Ծառուկյանն իր աղքատ բառապաշարով ավելի տրամաբանական նախադասություններ է կառուցում, քան իրեն մտքի գիգանտ հռչակած Աղազարյանը։ Ծառուկյանի հարցազրույցները մեծ հաշվով բոլորը հեշտությամբ վերծանում են, իսկ Աղազարյանի դեպքում՝ մարդու ուղեղը «կախում է»։ Ճաշակի առումով էլ Ծառուկյանը գերազանցում է ՔՊ-ականին։ Ոսկեզօծ քանդակների, կարմիր «սպարծիվկայով» մարդամեջ երևալու, անհասկանալի դիզայնով մասշտաբային հյուրանոցներ կառուցելու նրա ճաշակի դրսևորումները ավելի ընկալելի են, քան այդ ամենը ճաշակի դրսևորում համարող Աղազարյանի մոտեցումները։ 

Եթե մի օր էլ Ծառուկյանը որոշի Քրիստոսի արձանի կողքին մի պուրակ կառուցել, և իր գաղափարի բոլոր նվիրյալների արձաններն այնտեղ տեղադրել, ապա Աղազարյանի դեպքում յուրահատուկ մասշտաբային մոտեցում պետք է ցուցաբերել։ Մրցույթով վերջում կորոշվի Աղազարյանի տեղն այդ պուրակում։

Գոհար Վեզիրյան     


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1114 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ